Թվոց գրքի մեկնություն 10։12

Ա․ Լոպուխին

Եվ ճանապարհվեցին Իսրայելի որդիները ըստ իրենց բանակների և [իրենց ամբողջ ունեցվածքով] Սինայի անապատից, մինչև որ ամպը կանգ առավ Փառան անապատում: (Սինոդական թարգ․)[12]
   
   Փառան անապատը Սինայական թերակղզու հյուսիսում է, որը զբաղեցնում է Նեղոսի և Արաբական բարձրավանդակի միջև գտնվող լեռնոտ շրջանների հարթավայրային հատվածները: Նրա հարավային սահմանը ավազուտներ են, որոնք ձգվում են Սինայական թերակղզին եզերող ծովածոցի առափնյա հատվածներով, Արևմտյան սահմանը՝ Եգիպտական հոսանքն է, Արևելյանը՝ Արաբիան, Հյուսիսայինը՝ Նեգևը (Պաղեստինի Հյուսիսը): Մեր օրերում Սինայից մինչև Պաղեստին ձգվող այս ամբողջ անապատային տարածքը մեկ ընդհանուր «Էտ−Տի», այսինքն` «դեգերումներ» անունն է կրում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիներն իրենց ամբողջ բազմութեամբ դուրս եկան Սինայի անապատից: Ամպը կանգ առաւ Փառանի անապատում:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։
(Գրաբար) Եւ չուեցին որդիքն Իսրայէղի հանդերձ աղխիւն իւրեանց յանապատէն Սինաէ: եւ եկաց ամպն յանապատին Փառանա: