Թվոց գրքի մեկնություն 13։23

Ա․ Լոպուխին

Եվ գնացին երկիրի հյուսիսային կողմը, հասան մինչև Քեբրոն, որտեղ որ ապրում էին Ենակի որդիներ Աքիմանը, Սեսին և Թոլմին: Եվ Քեբրոնը Եգիպտոսի Տանաիս [քաղաքից] յոթ օր շուտ էր կառուցվել: (Սինոդական թարգ․)[23]
   
   Արբա իշխանի որդի Ենակը Կիրիաթ−Արբայի (Քեբրոն) հիմնադիրն է (Հես. 15:13, 14): Ենակի որդիներն առանձնանում էին իրենց հասակով և ուժով:

   «Քեբրոնը յոթ տարի ավելի վաղ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանաիս քաղաքը» դիտարկումը լավ հասկանալի է այն մարդկանց շուրթերին, որոնք նոր−նոր էին ազատագրվել եգիպտական լծից և դեռևս լի էին իրենց կողմից լքված երկրի մասին հիշողություններով: Հնամենի քանանական քաղաքը ոչ թե Մեմֆիսի, այլ Տանաիսի հետ համեմատելն այն գաղափարին է հանգեցնում, որ Ելքի ժամանակաշրջանում հենց այս վերջին քաղաքն է եղել փարավոնների մայրաքաղաքը:

   Ըստ Կնոբելի՝ Ենակի և նրա որդիների անուններից հետո Քեբրոն քաղաքի հետ նաև Տանաիսի հիշատակությունը ստիպում է եզրակացնել, որ երկու քաղաքներն էլ հիմնադրվել են միևնույն ցեղի ներկայացուցիչների կողմից: Տանաիսը կառուցվել է հիքսոսների կողմից։ Հավանաբար հիքսոսների (հենց այս ցեղին է պատկանում նաև Ենակը) կողմից է կառուցվել նաև Քեբրոնը (Г. K. Властов, Священная Летопись):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ապա վերադարձան անապատ եւ եկան մինչեւ Քեբրոն, որտեղ բնակւում էին Աքիմանը, Սեսին եւ Թալամին՝ Ենակի յետնորդները: Քեբրոնը եօթը տարի առաջ էր կառուցուած, քան եգիպտացիների Տայանիս բնակավայրը:
(Արարատ թարգ․) Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։
(Գրաբար) ելին ընդ անապատն` եւ եկին մինչչեւ ցՔեբրովն: եւ անդ Աքիման, եւ Սեսի, եւ Թաղամին, ազգք Ենակայ: եւ Քեբրովն եւթն ամաւ յառաջ շինեալ էր քան զտանիս Եգիպտացւոց: