Թվոց գրքի մեկնություն 13։27

Ա․ Լոպուխին

Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ժողովրդի ողջ բազմությանը և ցույց տվեցին այն երկրի պտուղները (Սինոդական թարգ․)[27]
   
   «Կադես»−ը Քանանի հարավային սահմանների մոտ գտնվող տարածք է: Շատ−շատ մեկնաբանների կարծիքով այն կարելի է փնտրել Արաբիայի տարածքում՝ նույնացնելով ներկայիս Աին−էլ−Վեյհբեի հետ: Իսրայելի բանակատեղիների շարքում (Թվոց. 33։18) Ասերովթին հաջորդում է Ռաթաման։ Ենթադրվում է, որ Կադեսը նախկինում Ռաթաման է կոչվել։ Ավելի ուշ այս քաղաքը այն պատճառով է Կադես (եբրայերեն՝ «Քադեշ−Սուրբ») անվանումը ստացել, քանի որ այստեղ երկար ժամանակ կանգ է առել Ուխտի տապանակը, և հենց այստեղ է ի կատար ածվել անհնազանդ ժողովրդին վերաբերող Աստծո ճշմարիտ ու ահարկու որոշումը:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Նրանք եկան-հասան Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացիների ամբողջ ժողովրդի մօտ, Փառան անապատը, Կադէս: Հետախոյզները տեղեկութիւններ հաղորդեցին նրանց ու ամբողջ ժողովրդին: Նրանք ցոյց տուեցին երկրի բարիքները, պատմեցին նրանց
(Արարատ թարգ․) Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։
(Գրաբար) եւ հասեալ եկին առ Մովսես եւ Ահարովն, եւ առ ամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէղի յանապատն Փարան ի Կաթդէս. եւ ետուն նոցա զրոյց եւ ամենայն ժողովրդեանն: Եւ ցուցին զպտուղ երկրին,