Թվոց գրքի մեկնություն 14։22

Ա․ Լոպուխին

Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի՛ր Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չանսացին իմ ձայնին, (Սինոդական թարգ․)[22]
   
   «Տասն անգամ փորձեցին Ինձ»: «Տասը» բառը կարելի է հասկանալ ինչպես բազմաթիվ երևույթների ընդհանրացման, այնպես էլ ժողովրդի հետևյալ տասը անհնազանդությունների մասին մատնանշման իմաստով․ դրանք՝ 1) Սև ծովի մոտ, 2) Մերրայում, 3) Սինայի անապատում, 4) Մանանան մինչև առավոտ չթողնելու օրենքը չպահելու պարագայում, 5) Մանանան շաբաթ օրով չհավաքելու օրենքը չպահելու պարագայում, 6) Ռափիդիմում, 7) Սինայում, 8) Տավեռնում, 9) Քեբրոտ Հատավայում, 10) Կադես−Բառնեայում [ժողովրդի դրսևորած անհնազանդություններն են]:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Թէեւ իմ փառքը եւ Եգիպտոսում ու այս անապատում իմ գործած հրաշքները տեսան բոլոր մարդիկ, բայց տասն անգամ փորձեցին ինձ, ու չհաւատացին,
(Արարատ թարգ․) որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը,
(Գրաբար) Զի ամենայն արք որ տեսին զփառսն իմ, եւ զնշանս զոր արարի ես յԵգիպտոս եւ յանապատի յայսմիկ, եւ փորձեցին զիս` այս տասն անգամ, եւ ոչ լուան ձայնի իմում: