Թվոց գրքի մեկնություն 14։23

Ա․ Լոպուխին

չեն տեսնի այն երկիրը, որ ես խոստացա նրանց հայրերին: [Այս երկիրը կտամ նրանց որդիներին, որ այստեղ ինձ հետ են, անտեղյակ են չարին ու բարուն, անփորձ մանուկներ են: Նրանց կտա այս երկիրը]: Իսկ մնացյալը, ովքեր որ ինձ բարկացրին, չեն տեսնի այն»: (Սինոդական թարգ․)[23]
   
   Եգիպտոսի ազդեցությամբ մեծացած հրեաների խստապարանոց և անզգամ ավագ սերունդը Ավետյաց երկրում Յահվեի թագավորության գաղափարը կյանքի կոչելու հարցում անկարող եղավ և, հետևաբար, զրկվեց դրանից: Քանան կմտնի հրեաների կրտսեր սերունդը, որը հասակ է առել անապատում՝ Աստծո մեծության, զորության, բարության շոշափելի դրսևորումների մշտական ​​ազդեցության ներքո (Բ. Օր. 8:2−5):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) թէ կը տեսնեն այն երկիրը, որ ես խոստացայ նրանց հայրերին: Ես երկիրը կը տամ նրանց այն որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղեակ են չարին ու բարուն, կը տամ բոլոր անփորձ մանուկներին: Բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի:
(Արարատ թարգ․) չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։
(Գրաբար) թէ տեսանիցեն զերկիրն զոր երդուայ հարցն նոցա. այլ որդիք նոցա որ են աստ ընդ իս` որ ոչ գիտեն զչար կամ զբարի, ամենայն մանուկ տխմար` նոցա տաց զերկիրն. եւ ամենեքին որ բարկացուցին զիս` ոչ տեսցեն զնա: