Ա․ Լոպուխին
Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք: (Սինոդական թարգ․)[39]
«Կապույտ ժապավենից», քանի որ կապույտ գույնը,− ինչպես բացատրում է երանելի Թեոդորոսը,− մարդուն հիշեցնում է երկնքի մասին» (տե՛ս Թվոց գրքի մեկնությունից, Գլուխ 31):
Ծոպերի ամրացման ավանդությունը հետագայում էլ է պահպանվում, սակայն իմաստը կորչում է։ Վերջին պարագան ակնառու է դառնում Փրկչի մեղադրական խոսքերից: Ներկայումս հրեաները «տալիթ» (սա գլխաշոր է, որի վրա ամրացված են ծոպերը) օգտագործում են միայն սինագոգային աստվածպաշտության ժամանակ:
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Այս ծոպերը ձեր զգեստների վրայ պիտի լինեն, որպէսզի տեսնելով դրանք՝ յիշէք Տիրոջ պատուիրանները եւ կատարէք դրանք: Այսպիսով դուք չէք շեղուի ձեր մտքի ու աչքերի ցանկութիւններին հետեւելով ու չէք պոռնկանայ:
(Արարատ թարգ․) Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերի ցանկություններին, որոնց հետևից գնալով՝ դուք մոլորվում եք։
(Գրաբար) Եւ լինիցի այն ձեզ ի ծոպսն, եւ տեսանիցէք զայն, եւ յիշիցէք զպատուիրանս Տեառն առնել զնոսա. եւ ոչ խոտորիցիք զկնի մտաց ձերոց եւ աչաց ձերոց, որովք դուքն պոռնկէիք զկնի նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: