Ա․ Լոպուխին
Այսպես Եդովմը Իսրայելին թույլ չտվեց անցնել իր սահմաններով, և Իսրայելը նրանից հեռու մնաց։ (Սինոդական թարգ․)[21]
«Եվ Իսրայելը նրանից հեռու մնաց», այսինքն՝ աստվածային պատվիրանը կատարելով՝ խուսափեց հարձակողական գործողություններից. «Զգուշացե՛ք նրանց (այսինքն՝ Եսավի որդիների) հետ պատերազմի մեջ մտնելուց, որովհետև նրանց երկրից մի քայլ իսկ ձեզ չեմ տալու, քանզի Սեիր լեռը որպես սեփականություն Եսավին եմ տվել» (Բ Օր. 2։4, 5)։
Հրեաները, նրանցից մերժվելով և մտադրություն չունենալով խնդրածը ուժով վերցնելու, ստիպված եղան շարժվել դեպի հյուսիս և Եդովմը շրջանցել դրա արևելյան սահմանների կողմից։ Այս ճանապարհորդության ժամանակ Հովր լեռան վրա մահացավ Մովսեսի եղբայր Ահարոն քահանայապետը։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եդոմացիները չցանկացան իսրայէլացիներին ճանապարհ տալ իրենց երկրի սահմանների միջով, ուստի իսրայէլացիները խուսափեցին նրանցից:
(Արարատ թարգ․) Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։
(Գրաբար) եւ ոչ կամեցաւ Եդովմ տալ անց Իսրայէղի ընդ սահմանս իւր. եւ խոյս ետ Իսրայէլ ի նմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: