Ա․ Լոպուխին
2-3․ Եվ Իսրայելը Տիրոջը ուխտ արեց, և ասաց. «Եթե այս ժողովրդին հանձնես իմ ձեռքը, ապա անեծք կդնեմ [նրանց] և նրանց քաղաքների վրա»։ [2]Տերը լսեց Իսրայելի ձայնը և քանանացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա անեծք դրեց նրանց և նրանց քաղաքների վրա, և այդ վայրը անվանեցին Խորմա։ (Սինոդական թարգ․)
Հնագույն Խորման (կամ Սեփաթը, Դատ. 1։17) նույնացվում է այժմյան Ռակխմա բնակավայրի հետ, որը Վադի ալ−Արաբից դեպի Քանանի հարավարևելյան ծայրամասերի բարձունքներ տանող կիրճից ոչ հեռու է։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները Տիրոջ հետ ուխտ անելով՝ ասացին. «Եթէ մեր ձեռքը յանձնես այդ ժողովրդին, մենք նրան ու նրա քաղաքները կը կործանենք»:
(Արարատ թարգ․) Իսրայելացիները ուխտ արեցին Տիրոջը և ասացին. «Եթե մեր ձեռքը հանձնես այդ ժողովրդին, մենք կնզովենք նրա քաղաքները»։
(Գրաբար) Եւ ուխտեաց Իսրայէլ ուխտ Տեառն` եւ ասէ. Եթէ մատնեսցե՞ս ընդ ձեռամբ իմով զազգն զայն, նզովեցից զնա եւ զքաղաքս նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: