Ա․ Լոպուխին
Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, և թող նրան հարցեր տան Տիրոջ իրավունքների մասին: Եղիազարի խոսքով պիտի շարժվեն, գործեն բոլորը՝ Յեսուն և իսրայելացի ամբողջ ժողովուրդը միաբանե: (Սինոդական թարգ․)[21]
Հինկտակարանյան ընտրյալներից ոչ մեկն Աստվածության հետ այնպիսի սերտ հարաբերություններ ունենալու չի արժանացվել, ինչպես Մովսեսը (Թվոց 12։6–8): Մովսեսի իրավահաջորդը Տիրոջը հարցումներ պիտի աներ խորհրդավոր Ուրիմի և Թումիմի միջոցով, որոնք քահանայապետի լանջապանակի վրա էին (Ելք 28:30):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, եւ թող նրան հարցեր տան Տիրոջ իրաւունքների մասին: Եղիազարի խօսքով պիտի շարժուեն, գործեն բոլորը՝ Յեսուն եւ իսրայէլացի ամբողջ ժողովուրդը միաբան»:
(Արարատ թարգ․) Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։
(Գրաբար) Եւ կացցէ առաջի Եղիազարու քահանայի, եւ հարցցեն ի նմանէ զիրաւունս յայտնութեանց առաջի Տեառն, ըստ բանի բերանոյ նորա ելանիցեն, եւ ըստ բանի բերանոյ նորա մտանիցեն. ինքն եւ ժողովուրդքն Իսրայէղի միաբան, ամենայն ժողովուրդքն Իսրայէղի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: