Ա․ Լոպուխին
«Ամեն օրվա ողջակեզից ու նվերից բացի, մեղքերի քավության համար Տիրոջը պետք է մատուցվի մեկ նոխազ»: (Սինոդական թարգ․)[15]
Մեղքերի համար մատուցվող զոհաբերությունը նախորդում էր ողջակեզին: Երբ բոլոր զոհաբերությունները միասին էին բերվում, ապա հետևյալ կարգով էր լինում․ նախ մատուցվում էր մաքրման զոհը («մեղքերի քավության», «զանցանքների» և «հանցագործությունների» համար): Վերոհիշյալ զոհի արյամբ մաքրվելուց հետո մատուցվում էր ողջակեզը՝ որպես իրեն ամբողջությամբ Աստծուն զոհաբերելու, իր բոլոր մաքրված մտածումներով և զգացումներով հանդերձ լիովին Տիրոջը նվիրվելու, մարդու պատրաստակամության տեսանելի արտահայտություն: Ողջակեզին, որը կատարվում էր որպես Աստծո հետ հաշտության և հաղորդակցության նշան, հաջորդում էր խաղաղության համար մատուցվող զոհը, որն էլ ուղեկցվում էր ուրախ ճաշկերույթով։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ամէն օրուայ ողջակէզից ու նուէրից բացի, մեղքերի քաւութեան համար Տիրոջը պէտք է մատուցուի մէկ նոխազ»:
(Արարատ թարգ․) Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։
(Գրաբար) եւ նոխազ մի յայծեաց Տեառն, վասն մեղաց իւրեանց ի վերայ հանապազորդ ողջակիզին առնիցի, եւ նուէր նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: