Ա․ Լոպուխին
«Այս զոհաբերությունները կմատուցեք Տիրոջը ձեր տոների ժամանակ՝ չհաշված ձեր կատարած ուխտի համաձայն մատուցածները, ձեր ինքնաբուխ ողջակեզները, ձեր անարյուն ընծաները, գինին և խաղաղության համար կատարված զոհաբերությունները»: (Սինոդական թարգ․)[39]
Խաղաղության համար և մարդու նախանձախնդրության արդյունքում մատուցվող զոհերի մասին ընթերցի՛ր Ղևտացվոց գրքի 3, 7:11−21 համարներում:
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Այս զոհաբերութիւնները կը մատուցէք Տիրոջը ձեր տօների ժամանակ՝ չհաշուած ըստ ուխտի ձեր մատուցածները, ձեր ինքնաբուխ ողջակէզները, ձեր անարիւն ընծաները, գինին եւ փրկութեան համար արած զոհերը»»:
(Արարատ թարգ․) Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։
(Գրաբար 29։36) Զայս առնիցէք Տեառն ի տաւնս ձեր. թող զուխտս ձեր, եւ զողջակէզս ձեր, եւ նուէրս ձեր, եւ զփրկութիւնսն ձեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: