Ա. Լոպուխին
11-13․ Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. [11] Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն, Որովհետև ամեն անդրանիկ ծնունդ ինձ է պատկանում։ Այն օրը, երբ ես Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին, ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն. նրանք իմը պիտի լինեն. ես եմ Տերը»։ (Սինոդական թարգ․)
հմմտ. 40–45 համարների հետ: Եգիպտական ստրկությունից փրկվելու համար որպես երախտագիտություն՝ հրեաները պետք է իրենց անդրանիկներին ընծայաբերեին Տեր Աստծուն (Ելք 13:1, 11-16). Այժմ անդրանիկ զավակները վերադարձվում են Իսրայելի ընտանիքներին: Անդրանիկների փոխարեն, վկայության խորանում Աստծուն ծառայելու համար առանձնացվում է Ղևիի ցեղը: Անդրանիկների թիվն ավելն էր քան ղևտացիներինը (46 համար), ուստի նրանց համար խորանին փրկագին է վճարվում (47–51 համարներ հմմտ. Ելք 18:15-16):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: