Թվոց գրքի մեկնություն 31։25

Ա․ Լոպուխին

25-31․ Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. [25] «Դու, Եղիազար քահանան և ժողովրդի ցեղերի իշխանները կազմեցե՛ք գերվածների և ավարի ցանկը` մարդուց մինչև անասուն: Ավարը բաժանեցե՛ք պատերազմին մասնակիցների և ամբողջ ժողովրդի միջև: Պատերազմին մասնակիցներին բաժին ընկած հինգ հարյուր գերիներից մեկին կնծայեք Տիրոջը: Նույնը նաև անասունների վերաբերյալ` լինի արջառ, ոչխար ու այծ: Այս ամենի կեսը կառնես ու կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջից մատուցվելիք նվեր, իսկ իսրայելացիներին հասնող բաժնի կեսի ամեն հիսուն գերիներից և բոլոր անասուններից` արջառից, ոչխարից, էշից մեկը կհանձնես ղևտացիներին, որոնք սպասարկում են Տիրոջ խորանը»: Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին: (Սինոդական թարգ․)
   
   Մադիանացիների ավարի բաժանման ձևը (երկու հավասար մասի՝ պատերազմողների և բանակատեղիում մարտասայլերի մոտ մնացողների միջև) հետագայում հավիտենական օրենքի ուժ ստացավ (Ա. Թագ. 30:24, 25): Ռազմարշավին չմասնակցած զինվորները պարտավորվում էին իրենց ստացած ավարի 1/50−րդ, իսկ մասնակիցները 1/500−ը մասը ընծայել Վկայության խորանին: Ավարի առաջին մասը հոգուտ ղևտացիների, իսկ երկրորդը` քահանաների էր:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.