Թվոց գրքի մեկնություն 35։25

Ա․ Լոպուխին

ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Թող ժողովուրդը նրան ուղարկի ապաստան−քաղաք, ուր նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։ (Սինոդական թարգ․)[25]
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 35:9
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) ժողովուրդը սպանողին թող փրկի սպանուածի մերձաւորների ձեռքից: Թող ժողովուրդը նրան ուղարկի ապաստան-քաղաք, ուր նա ապաստանել էր: Նա թող բնակուի այնտեղ, մինչեւ որ վախճանուի սուրբ իւղով օծուած քահանայապետը:
(Արարատ թարգ․) ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։
(Գրաբար) եւ ապրեցուսցէ ժողովուրդն զսպանողն ի մերձաւորէ արեանն: Եւ յուղարկեսցէ զնա ժողովուրդն անդրէն ի քաղաքն ապաստանի յոր ապաւինեալ էր. եւ բնակեսցէ անդ մինչչեւ մեռանիցի քահանա մեծ զոր աւծին եւղովն սրբութեան: