Թվոց գրքի մեկնություն 35։5

Ա․ Լոպուխին

Քաղաքից դուրս, արևելյան կողմում չափեցե՛ք երկու հազար կանգուն, ծովի կողմում՝ երկու հազար կանգուն, հյուսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարավային կողմում՝ երկու հազար կանգուն։ Դրանց մեջտեղում գտնվող քաղաքը, ինչպես և նրա շուրջն ընկած տարածքը պետք է պատկանեն ղևտացիներին։ (Սինոդական թարգ․)[5]
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 35:4
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Քաղաքից դուրս, արեւելեան կողմում չափեցէ՛ք երկու հազար կանգուն, ծովի կողմում՝ երկու հազար կանգուն, հիւսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարաւային կողմում՝ երկու հազար կանգուն: Դրանց մէջտեղում գտնուող քաղաքը, ինչպէս եւ նրա շուրջն ընկած տարածքը պէտք է պատկանեն ղեւտացիներին:
(Արարատ թարգ․) Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։
(Գրաբար) Եւ չափեսջիք արտաքոյ քաղաքին, յարեւելից կողմանէ երկուս հազարս կանկունս. եւ ընդ ծովակողմն երկուս հազարս կանկունս. եւ ընդ կողմն հիսւսու` երկուս հազարս կանգունս. եւ ընդ կողմն հարաւու` երկուս հազարս կանգունս: եւ քաղաք ի մէջ այնորիկ լինիցի ձեզ: եւ զարուարձանս քաղաքացն: