Թվոց գրքի մեկնություն 6։13

Ա. Լոպուխին

13-15․ Եվ ահա այս է ուխտյալին վերաբերող օրենքները: Երբ վերջանան նրա ուխտի օրերը, նրան պետք է բերեն Վկայության խորանի դուռը [13] և նա մատուցի իր նվերները՝ արատ չունեցող մեկ տարեկան գառ՝ ողջակեզի համար, արատ չունեցող մեկ տարեկան էգ գառ՝ մեղքերի քավության համար, և արատ չունեցող մի խոյ՝ իբրև փրկության զոհ, և մի զամբյուղ բաղարջ հաց ցորենի ալյուրից, ձիթայուղով շաղված բլիթներ և յուղով հունցված բաղարջ հացիկներ, իրենց ընծաներով և իրենց նվերներով հանդերձ: (Սինոդական թարգ․)
   
   13−15−րդ համարների վերաբերյալ ընթերցի՛ր  Ղևտ. 1:3-4 համարների մեկնաբանությունները:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այս է ուխտեալին վերաբերող օրէնքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, քահանան նրան վկայութեան խորան թող բերի
(Արարատ թարգ․) Այս է ուխտավորի օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտի օրերը, նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։
(Գրաբար) Եւ ա՛յս օրէն իցէ ուխտաւորին, յաւուր յորում կատարիցէ զաւուրս ուխտին իւրոյ. ածցէ ի դուռն խորանին վկայութեան.