Ա․ Լոպուխին
«Իսկ ով մաքուր է և չի գտնվում ճանապարհորդության մեջ, և չի կատարում Զատիկը, թող որ այդպիսի մեկը վերացվի իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջը իր ընծաները չի մատուցել ժամանակին: Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը»: (Սինոդական թարգ․)[13]
«Թող այդպիսի մեկը վերացվի իր ժողովրդի միջից» արտահայտությունը տարբեր կերպ է հասկացվում: Զատիկի վերաբերյալ օրենքը խախտողը ենթարկվում էր կա՛մ մահապատժի, կա՛մ աքսորվում էր ժողովրդի միջից, կա՛մ էլ սեփական կաշվի վրա էր զգում Տեր Աստծու պատժիչ ձեռքի անմիջական զորությունը (Ծննդ. 9:11, 17:14, Ելք. 30:33, Ղևտ. 18:29 և այլն):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Բայց այն մարդը, որ մաքուր է ու հեռու ճանապարհի վրայ չի գտնւում եւ ուշանում է զատիկը կատարելուց, թող վերանայ իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհաբերութիւնը իր ժամանակին չի կատարել: Այդ մարդը թող կրի իր պատիժը:
(Արարատ թարգ․) Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը։
(Գրաբար) Եւ մարդ ոք` որ սուրբ իցէ, եւ ի հեռաւոր ճանապարհի ոչ իցէ, եւ հեղգասցի առնել զզատիկն, սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ իւրմէ: զի զպատարագն Տեառն ոչ մատոյց ի ժամանակի իւրում. զմեղս իւր ընգալցի մարդն այն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: