Ա․ Լոպուխին
9-12. Եվ Խոսեց Տերը Մովսեսի հետ՝ ասելով. [9] «Ասա՛ Իսրայելի որդիներին, որ եթե ձեզանից կամ ձեր սերնդից մեկը անմաքուր համարվի մահացած մարդու մարմնին դիպչելու պատճառով և կամ կլինի հեռավոր ճանապարհորդության մեջ, ապա նա էլ պետք է կատարի Տիրոջ զատիկը: Սրանք թող կատարեն Զատիկը երկրորդ ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյան, և թող ուտեն այն բաղարջ հացով ու դառը խոտով: Եվ թող դրանից ոչինչ չմնա մինչև առավոտ, և դրա ոչ մի ոսկոր չջարդեն, թող Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն»: (Սինոդական թարգ․)
Որևէ հիմնավոր պատճառով, օրենքով հաստատված ժամանակից ավելի ուշ կատարվող Զատիկը հրեաները կոչում էին Փոքր Զատիկ: Հետագայում այդպիսի Զատիկ կատարվել է Հուդայի թագավոր Եզեկիայի կողմից, քանի որ քահանաները և ղևտացիները չէին հասցրել մինչև առաջին ամսի տասնչորսերորդ օրը սրբագործել լքված տաճարը և իրենք մաքրվել (Բ. Մնաց. 30:2):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: