Ամոսի մարգարեության մեկնություն 4։4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Գնացե՛ք Բեթել և մեղանչե՛ք, գնացե՛ք Գաղգաղա ու շատացրե՛ք հանցանքները: Ամեն առավոտ մատուցե՛ք ձեր զոհերը և երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները»: (Սինոդական թարգ․)[4]
   
    4−րդ համարից սկսած` մարգարեն արդեն դիմում է ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց է տալիս Բեթելում և Գաղգաղայում կատարվող աստվածպաշտության անիմաստ և անօգուտ լինելը: Այստեղ մարգարեի խոսքը հեգնական բնույթ ունի: «Ամեն առավոտ (laboker) մատուցե՛ք ձեր զոհերը և երեք օրը մեկ (lischloscheth jamim)՝ ձեր տասանորդները: Ժամանակակից մեկնաբանները (Վելհաուզեն, Նովակ) «labokef» և «lischloscheth jamim» արտահայտությունները հասկանում են որպես Բեթելում եղած պրակտիկայի մատնանշում: Ուխտավորներն իրենց գալու հաջորդ օրը՝ առավոտյան («laboker»՝ առավոտյան, այլ ոչ թե ամեն առավոտ) զոհ էին մատուցում, իսկ երրորդ օրը («lischloscheth jamim ­»՝ երրորդ օրը, այլ ոչ թե «երեք օրը մեկ») տասանորդ էին տալիս: Մարգարեն կարծես ասում է. «Արե՛ք այնպես, ինչպես արել եք․ դա ոչ մի օգուտ չի բերի»: Մյուսները մարգարեի խոսքի հեգնական բնույթը տեսնում են այն բանում, որ, ավանդույթի համաձայն, զոհաբերությունները մատուցվում էին միայն տարեկան մեծ տոների ժամանակ (Ա Թագ. 1), իսկ տասանորդը տալիս էին երեք տարի անց (Բ Օր. 14։28 )։ Այսպիսով, մարգարեն հեգնում է իսրայելացիների կողմից գործադրվող անմիտ ու անօգուտ ջանքերը (Նովակ, Յունգերով):

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Մտէ՛ք Բեթէլ, ամբարշտացէ՛ք, գնացէ՛ք Գաղգաղա եւ շատացրէ՛ք ամբարշտութիւնը, առաւօտեան մատուցեցէ՛ք ձեր զոհերը եւ երեք օրը մէկ՝ ձեր տասանորդները:
(Արարատ թարգ․) «Եկե՛ք Բեթել և հանցա՛նք գործեք, Գաղգաղայում շատացրե՛ք հանցանք գործելը և ամեն առավոտ ձեր զոհերը բերե՛ք, ամեն երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։
(Գրաբար) Մտէ՛ք ի Բեթէլ՝ և ամպարշտեցայք, և ի Գաղգաղա յաճախեցէ՛ք ամպարշտել. և մատուցէ՛ք զզոհս ձեր ընդ առաւօտս, և յերիր աւուր զտասանորդս ձեր։