Ամոսի մարգարեության մեկնություն 4։7

Ա. Պ. Լոպուխին (†1904)

7-8․ «Ես ձեզ զրկեցի անձրևից բերքահավաքից երեք ամիս առաջ. անձրև էի տալիս մի քաղաքի վրա, իսկ մյուս քաղաքի վրա անձրև չէի տալիս: Մի մասը ոռոգվում էր անձրևով, իսկ մյուս մասը, որի վրա անձրև չէր գալիս, չորանում էր»: [7] Եվ երկու կամ երեք քաղաքներ գնում էին մեկ քաղաք՝ ջուր խմելու, բայց չեն հագենում, ու այդ ամենից հետո էլ դուք Ինձ չդարձաք»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
   
    Սովը, որի մասին խոսում է մարգարեն, առաջանում էր ուշ անձրևի բացակայությունից։ Այս անձրևները տեղում են բերքահավաքից երեք ամիս առաջ: Ուշ անձրևների բացակայության պատճառով առաջանում է նաև երկրորդ աղետը՝ խմելու ջրի պակասը: Քանի որ անձրևների այս սակավությունը համատարած չէր, ուստի դրանով, ըստ մարգարեի, իսրայելացիները պետք է ճանաչեին Աստծու վրեժխնդիր աջը, բայց նրանք չէին խրատվում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Եւ ձեզ անձրեւից զրկեցի բերքահաւաքից երեք ամիս առաջ. մի քաղաքում անձրեւ տեղացրի, իսկ միւս քաղաքում չտեղացրի. մի մասը, ուր անձրեւ տեղացրի, խոնաւ պիտի մնայ, իսկ միւսը, ուր չտեղացրի, պիտի ցամաքի:
(Արարատ թարգ․) «Ես էլ հունձից դեռ երեք ամիս առաջ ձեզանից անձրևը կտրեցի, մի քաղաքի վրա անձրև տեղացրի, իսկ մյուս քաղաքի վրա անձրև չտեղացրի, մի հողատարածքի վրա անձրև եկավ, իսկ այն հողատարածքը, որի վրա անձրև չեկավ, չորացավ։
(Գրաբար) Եւ արգելի՛ ի ձէնջ զանձրև՝ երիւք ամսօք յառաջ քան զկութս. ի մի քաղաք տեղացից, և ի միւս քաղաք ո՛չ տեղացից. մի վիճակ թացից՝ և ի միւսն յորում ո՛չ տեղացից՝ ցամաքեսցի՛։