Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ո՞վ է ստեղծել յոթ աստղերն ու Օրիոնը, մահաբեր ստվերը պարզ լուսաբաց է դարձնում ու ցերեկը՝ խավար, ինչպես գիշերը, կանչում է ծովի ջրերն ու դրանք տարածում երկրի երեսով: Տեր է Նրա անունը»: (Սինոդական թարգ․)[8]
Աստծու օրենքների խախտման ծանրությունը ի ցույց դնելու համար մարգարեն մատնանշում է Աստծու ամենազորությունը: Քեյլի և այլոց նմանությամբ մարգարեի կողմից օգտագործվող արտահայտությունները փոխաբերական իմաստով հասկանալու որևէ հիմք չկա. մարգարեն այստեղ ուղղակիորեն խոսում է Աստծու արարչական ամենազորության մասին: «Ով է ստեղծել («oseh»` ստեղծիչ) յոթը աստղերն («chimah») ու Օրիոնը(«chesil»)». «chimah» ու «chesil» արտահայտությունները երկու համաստեղությունների անվանումներ են` Մեծ Արջ և Օրիոն (Հոբ․ 9։9, 38։31): «Կանչում է ծովի ջրերն ու դրանք լցնում է երկրի երեսով մեկ». այստեղ, հավանաբար, խոսքը կործանարար ջրհեղեղների մասին է: Յոթանասնիցը «chimah» ու «chesil» արտահայտությունները Հոբ 9։9 և 38։31 համարներում թարգմանել է որպես հատուկ անուններ`(ἀρκτοῦρον καὶ πλειάδας), իսկ ուսումնասիրվող հատվածում դրանք փոխանցել է որպես հասարակ անուններ: «Տեր է Նրա անունը» բառերի փոխարեն Յոթանասնիցից թարգմանված սլավոներեն տեքստում առկա է հավելում. «Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) ով ստեղծում է ամէն ինչ եւ նորոգում, ով մահուան ստուերը այգ է դարձնում եւ ցերեկը մթնեցնում ինչպէս գիշեր, ով վերեւ է
(Արարատ թարգ․) փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։
(Գրաբար) որ առնէ զամենայն և նորոգէ, և դարձուցանէ յայգ զստուերս մահու, և զտիւ ի գիշե՛ր մթացուցանէ. որ կոչէ զջուրս ծովու՝ և հեղու ի վերայ երեսաց երկրի. Տէր ամենակալ անուն է նորա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: