Ա. Պ. Լոպուխին (†1904)
«գավաթներից գինի եք ըմպում, օծվում եք լավագույն յուղերով և չեք ցավում Հովսեփին հասած աղետների համար»: (Սինոդական թարգ․)[6]
«Գավաթներից («bemizrkrej») գինի եք ըմպում»․ «mizrak»−ը աստվածպաշտության ժամանակ օգտագործվող շատ մեծ տարողությամբ գավաթ է (Թվեր. 4:14, 7:13, 29, Ելք․ 38:3): Այս ճանապարհով մարգարեն մատնանշում է անչափ մեծ քանակով գինու օգտագործման հանգամանքը: Յոթանասնիցը, ըստ երևույթին, «bemizrkej jain» արտահայտության փոխարեն ընթերցել է «bimzukkek jain», որն էլ թարգմանել է իբրև «διυλισμένοι οῖνον» («մաքրված (զտված) գինի»): Քանի որ մարգարեն 4−6−րդ համարներում վայելքներին տրվելու համար մեղադրում է ժողովրդին, ուստի Յոթանասնիցի ընթերցումն ավելի է համապատասխանում համատեքստին, և ոմանց համար բնագրից ավելի նախընտրելի է (Գոոնակեր): «Չեք ցավում Հովսեփին հասած աղետների համար» (սլավոներեն՝ «և ցավ չէիք զգում Հովսեփի տան կործանման համար»). մարգարեն Հովսեփ անունով է կոչում Իսրայելի ժողովրդին: Հնարավոր է, որ այս անունով մարգարեն ցանկանում էր սամարացի իշխաններին հիշեցնել, որ ժողովրդի աղետների հանդեպ նրանց ունեցած մոտեցումը նման է Հովսեփի հանդեպ նրա եղբայրների ունեցած վերաբերմունքին. Հովսեփին ջրհորը նետելով, առանց իրենց եղբոր տանջանքների մասին մտածելու՝ վերջիններս հանգիստ կերպով նստեցին ուտելու և խմելո (Ծննդ. 37:25). այդպես են վարվում նաև սամարական իշխանները:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) դուք, որ խմում էք անխառն գինի եւ օծւում անուշ իւղերով եւ ցաւ չէիք զգում Յովսէփի տան կործանման համար,
(Արարատ թարգ․) Որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։
(Գրաբար) և ըմպէք պարզեալ գինի. և անոյշ իւղով օծանիք. և ո՛չ ցաւէր ձեզ վասն բեկմանն Յովսեփու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: