Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 14:16

Ստեփանոս Սյունեցի

եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի.
   

   «Եվ Ես պիտի աղաչեմ Հորը և նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին»:
   Առաջին Մխիթարիչը Քրիստոսն է, երկրորդ Մխիթարիչը՝ Ճշմարտության Հոգին: Նույնն է ասում նաև Հովհաննեսը Ընդհանրական թղթում. «Եթե մեկը մեղանչի, Հոր մոտ Մխիթարիչ ունենք Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը» (հմմտ. Ա Հովհ. 2:1):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 14:12