Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:51

Ստեփանոս Սյունեցի

Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:
   
   «Եվ ասում է նրանց. Ամեն, ամեն ասում եմ ձեզ...։

   Այդ  «ամեն»  բառը  Յոթանասնից  [թարգմանիչները]  եբրայերենից թարգմանեցին «եղիցի», իսկ Ակյուղասը թարգմանեց «հավատալ»:
   Այսուհետև պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս Մարդու Որդու վրա»։
   Պարզապես ուսուցանում է Քրիստոսի հրաշալի գալուստը, երբ հրեշտակները այլևս չեն առաքվում այնպիսիների սպասավորության համար, որոնք ժառանգելու են արքայությունը, այլ իջնելու են Քրիստոսի հետ և ելնելու են Նրա հետ, և այս [լինելու է] պարզորեն:

   Իսկ ավելի խորհրդաբար այսպես է մեկնվում. բացվում է երկինքը, որտեղ կան իմաստության գանձեր ու գաղտնիքներ, և այն է ճշմարիտ գիտությունը: Եվ իսրայելացիները պիտի գիտենան, որ Նրանում չկա հրեշտակների բնության նենգությունը և [Նա] կարիք չունի սպասավորության:

   Ովքեր ելնում են, շահելու [համար] են ելնում. իսկ իջնողները, որպեսզի շահեցնեն՝ նմանվելով Նրան՝ Աստծու Որդուն, որ մեր փրկության համար իջավ երկնքից և պատարագվեց: Եվ «երկինքը բացվում է» Քրիստոսով, այսինքն [բացվում են] Աստծու գիտության և իմաստության բոլոր գանձերը, որը մեզ [ավելի] ցանկալի է, քան երկնքի բացվելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:43