Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 19:30

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց. «Ամէն ինչ կատարուած է»:
   
    Հովհաննեսը գրում է, թե երբ Հիսուս Իրեն մատուցված քացախը ընդունեց, բոլոր պատահարները միտքը բերելով և տեսնելով, որ այլևս իրեն համար անելիք պարտականություն չի մնացել, գոհունակությամբ հայտարարում է, թե «Ամենայն ինչ կատարեալ է»։ Իր երկնառաք պաշտամունքի ընթացքն ավարտվել էր, քարոզության և հրաշագործությունների շրջանն ավարտվել էր, Իր կյանքի զոհաբերության պարտքն էլ է կատարված, դառնակսկիծ ցավերի բաժակը քամված է, Իր մարմնի ամբողջ արյունն էլ թափված, այլևս ոչ մի գործ չի մնացել․ «Ամենայն ինչ կատարեալ է»։ Ինչ որ Աստվածային կարգադրությամբ էր որոշված, ինչ որ մարգարեական գուշակությամբ էր նախատեսված, ինչ որ մարդկային փրկության խորհուրդն էր պահանջում, բոլորն էլ կատարված, ավարտված է․ «Ամենայն ինչ կատարեալ է»։
   
Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:50