Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 17:21

Ստեփանոս Սյունեցի

եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»:
   
    «Փարիսեցիների կողմից հարցվեց, թե ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը» (Ղուկ. 17:20): Եվ քիչ հետո ասաց.
    «Աստծու արքայությունը ձեր ներսում է» :
    Հոգու ներգործությունները մեր մեջ և մեր ներսի զորություններում են, ինչպես և ասում է, «Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և իմ բոլոր ներսը թող օրհնի սուրբ անունը Նրա» (Սաղմ. 102:1): Արդ նրանց, որոնց մեջ ներգործությամբ առկա է Քրիստոս, նրանց ներսում է Աստծու արքայությունը, իսկ որոնց մեջ ոչ թե ներգործությամբ, այլ կարողությամբ, նրանց մեջ ևս կարող է լինել Աստծու արքայությունը, թեկուզև դեռևս ներգործությամբ չէ:

    Նմանապես և փարիսեցիների մեջ էր Աստծու արքայությունը, թեպետև նրանք չէին գիտակցում, բայց եթե հավատային Քրիստոսին, թե Աստծու Միածին Որդի է, ապա և ներգործությամբ իրենցում կունենային Աստծու արքայությունը, ինչպես որ Պողոս երանելին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 17:20