Մաղաքիա արք. Օրմանյան
35-38․ Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»: Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի: Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»: Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց. «Բաւական են»:
Հիսուս երբ Պետրոսի եւ բոլոր առաքյալների հետ խոսելով՝ նրանց տկարությունը, Իրեն լքելը եւ Իր մենակ մնալն էր գուակում, մի պահ Իր միտքը Իր մարդկային զգացողության տակ մնաց, բոլորից մենակ եւ անպաշտպան մնալըտկարություն դիտեց, անկար եւ աճար մնալը ստորին թվաց, ամձի պաշտպանության գաղափարը հրապուրիչ կերպարանք ստացավ եւ հանկաչծակի փոփոխությամբ տարբեր տեսակներ սկսեց փայփայել ու անակնկալ դարձավ իրեններին եւ սկսեց հարցնել. «Երբ որ մեր առաքելականգործունեության ժամանակ ձեզ ամեն կողմ ուղարկում էի առանց պաշարի եւ պաշտպանության, առանց դրամի եւ առանց պարկի, առանց ավելորդի եւ առանց զենքի, մի՞թե վտանգի հանդիպեցիք, կամ թե ինչ-որ բանի կարիք ունեցա՞ք եւ կամ թե վնաս կրեցի՞ք, ինչպե՞ս եղավ»։
«Ոչինչ էլ չպատահեց, - պատասխանում են առաքյալները, - ո՛չ կարիք ունեցանք եւ ո՛չ ճանապարհին մնացինք, ո՛չ վտանգի ենթարկվեցինք եւ ո՛չ էլ վնաս կրեցինք»։
«Շատ լավ,- ասում է Հիսուս,- այն ժամանակ այնպես է եղել, բայց հիմա դրությունը փոխված է, այն ժամանակ ամեն կողմից մեզ օգնում էին, այժմ ամեն կողմից մեզ հակառակվում են, ուստի հիմա նույն պահանջներն այլեւս ի զորու չեն։ Հիմա ասում եմ, որ ով դրամ ունի, քսակը հետը վերցնի, ով պարկ եւ ապրանք ունի՝ ապահով պահի, ով որ զենք ով զենք ունի՝ իր հետ կրի, որովհետեւ անձի պաշտպանության դիմելը արգելված չէ։ Մինչեւ իսկ պիտի ասեմ, որ հիմա այնպիսի պարագաների մեջ ենք, որ ինչպես ասում են, մանգաղը սրի փոխելու ժամանակն է, մինչեւ անգամ հագուստը ծախելու եւ զենք գնելու ժամանակն է։ Թերեւս, եթե մեզ զինված տեսնեն, մեզ չարագործ մարդկանց շարքում պիտի դասեն, բայց հոգ չէ, չէ՞ որ Սուրբ Գրքի մեջ էլ գրված է արդարի համար, թե՝ «ընդ անօրէնս համարեցաւ» Ես. 53:12: Ինչ որ մարգարեներ ինձ համար գուշակեցին, բոլորն էլ կատարվեցին, այս էլ թող իրականանա, եւ ամեն ինչ թող կատարված լինի»։
Առաքյալները, որ արդեն նախորդ կշտամբանքներից գրգռված էին, հեշտությամբ բորբոքվեցին Հիսուսի նոր հրահանգներից եւ աչքները չորս կողմ գեցեցին՝ զինվելու պատրաստություն տեսնելու եւ գուշակված վտանգի առջեւ՝ Հիսուսին ու իրենց պաշտպանելուն։ Նրանք, ովքեր ավելի եռանդուն էին եւ ժամանակին զենքով ապահովել էին իրենց, պատասխանում են. «Ահա այստեղ երկու հատ սուր կա»։ Այդ երկու սրերի պատրաստ լինելը բացատրելու համար, շատերի հետ, մենք էլ ենք համամիտ, որ առաքյալները երբեք զինված չեղան եւ զատկական ընթրիքին էլ զենքով մասնակցելը ենթադրելի չէ։ Նմանապես ոմանց կարծիքով սեղանի մեծ դանակները սրի տեղ օգտագործելը բոլորովին տարօրինակ է, քանի որ առաքյալները սուրը դանակից կարող էին տարբերել եւ զատկական ընթրիքին էլ դանակ օգտագործելու կարիք չկար։ Ուստի հավանական է կարծել, թե այդ երկու սրերը
զարդարված Վերնատան տանտիրոջն էին պատկանում, որն իբրեւ ունեվոր մարդ, կարող էր երկու հատ սուր ունենալ, եւ առաքյալները կարող էին դրանք կամ կախված տեսնելով եւ կամ տանուտերից ուզելով եւ վերցնելով՝ Հիսուսին ցույց տալ։ Նույնիսկ «Են աստ երկու սուրք» բացատրությունը, ավելի փաստացի տան մեջ գտնվելն է ցույց տալիս, քան թե նախապես իրենց հետ ունենալը։
Բայց Հիսուսի վայրկենական հուզված զգացմունքները տեւական չեղան, նույնիսկ Իր աշակերտների՝ եռանդով զենքի ետեւից ընկնելը Իրեն դուր չեկավ եւ ամենեւին էլ զինված մի խումբ ունենալ կողքին չցանկացավ, հետեւաբար Ինքը դարձյալ Իր բորբոքված եռանդը ջանաց մարել եւ «Բաւական են» վճռական պատասխանով առաքյալներին իրենց տեղերը նստեցրեց։ Սակայն այն երկու սրերը մնացին առաքյալների ձեռքին. «Դրանք էլ վերադարձրեք իրենց տեղը» չասաց, բայց վերջում Գեթսեմանիի մեջ դրանց օգտագործումը արգելեց եւ դրանցով կատարված վնասը՝ Մաղքոսի ականջի վերքը ջանաց բուժել, զինված պաշտպանությունը խափանելով եւ Իրենից հեռացնելով։
Զենքի հիշատակությունը վայրկենակական հուզումի հետեւանք էր եղել եւ նշանակության արժանի հետեւանք չունեցավ, այլ իսուսի՝ զինված պաշտպանության դեմ դժկամությունը ավելի շեշտեց, եւ շատ ավելի նշանակալից եղավ վերջին արգելքը, քան թե սկզբի քաջալերությունը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: