Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։10

Մաղաքիա արք. Օրմանյան

10-12. Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան: Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի: Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:10
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան:
   
    Այսպիսով (ամուսնու և կնոջ ամուսնալուծության հարցի վերաբերյալ քննարկումներից)՝ նաև աշակերտներն են գայթակղվում, ուստի նրանք էլ են Նրա մոտ գալիս և նույն բանը հարցնում: Նրանց մտածելակերպն էլ դեռ կատարելապես առողջ չէր:
   

Ա․ Լոպուխին

Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան: (Սինոդական թարգմ․) [10]
   
   Տանը փարիսեցիների նման այժմ էլ Քրիստոսի աշակերտներն են նույն հարցով դիմում Տիրոջը (այդպիսի իմաստ ունի «դարձյալ» արտահայտությունը. աշակերտները նախկինում Քրիստոսին ամուսնալուծության մասին չէին հարցրել):
---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ․) Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան:
(Արարատ թարգմ․) անը աշակերտները այդ թեմայի շուրջ դարձյալ հարցրին նրան։
(Գրաբար) Եւ ի տան դարձեալ՝ աշակերտքն զնոյն հարցին ցնա՛: