Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։15

Մաղաքիա արք. Օրմանյան

Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:13
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»:
 
  Իր աշակերտներին խոնարհամիտ լինել և աշխարհի ամբարտավանությունը մերժել սովորեցնելով՝ Նա ընդունում և գրկում է մանուկներին: Սրանով Տերը ցույց է տալիս, որ ընդունում է չարություն չունեցողներին. դրա համար էլ ասում է. «Որովհետեւ Աստծու արքայությունը այդպիսիններինն է»: Նկատի ունեցի՛ր, որ Քրիստոս ոչ թե ասում է «այս մանուկներինն է «Արքայությունը», այլ ասում է «այդպիսիններինը», այսինքն՝ նրանց, ովքեր ձեռք են բերում այդ նույն բարությունը, որը մանուկներն ունեն ըստ իրենց բնության: Քանզի երեխան չի նախանձում, չարը չի հիշում․ մոր կողմից պատժվելով՝ չի փախչում նրանից․ եթե նույնիսկ մայրը ցնցոտի էլ է հագած լինում,  երեխան նրան նախընտրում է թագուհուց: Այդպես էլ առաքինությամբ ապրողն է իր մորը (նկատի ունեմ Եկեղեցին) նախընտրում ամեն ինչից և չի տարվում կյանքի հաճույքներով: Դրա համար էլ Տերը գրկում է այդպիսիններին՝ ասելով. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ» (Մատթ. 11։27), և օրհնում է նրանց՝ ասելով. «Եկէ՛ք, իմ Հօ՛ր օրհնեալներ» (Մատթ. 25։34)։ Այստեղ Աստծո Արքայություն է անվանվում Ավետարանի քարոզը և ապագա օրհնությունների խոստումը: Այսպիսով, ով առանց ընդհանրապես երկմտելու և իր մեջ անհավատություն թույլ տալու, այսինքն՝ որպես մանուկ, ընդունում է Աստվածային քարոզը՝ նա էլ  կմտնի Աստծո Արքայություն և կժառանգի այն օրհնությունները, որ արդեն ձեռք է բերել հավատքով:

 

Ա․ Լոպուխին

Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»: (Սինոդական թարգմ․) [15]

 
  «Ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ», այսինքն՝ ով այժմ մանկան վստահությամբ չընդունի գալիք Արքայության մասին քարոզը, ով ամբողջ սրտով չհավատա Քրիստոսին: «Նրա մէջ չի մտնելու», այսինքն՝ Աստծո ապագա փառավոր Արքայության մեջ, որը հաստատվելու է ժամանակների վախճանին:
---------------------------------------
[15] (Էջմիածին թարգմ․) Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»:
(Արարատ թարգմ․) Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։
(Գրաբար) Ամէն ասե՛մ որ ո՛չ ընկալցի զարքայութիւն Աստուծոյ իբրեւ զմանուկ, ո՛չ մտցէ ի նա: