Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։2

Սուրբ Եփրեմ Ասորի

«Դուք գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է. և հենց որ այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցե՛ք այն և բերե՛ք:
   
    «Արձակե՛ք,− ասում է,− իշուկին և Ինձ մոտ բերե՛ք» (Մատթ.  21։2)։ Նա սկսեց մսուրով և ավարտեց իշուկի վրա. Բեթղեհեմում մսուր էր, իսկ Երուսաղեմում՝ իշուկ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. եւ հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք մի կապուած աւանակ, որի վրայ ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք:
   
    Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:1
   

Որոգինես

«Դուք գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է. և հենց որ այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցե՛ք այն և բերե՛ք:
   
    Կարծում եմ, որ իզուր չէին էշն ու իշուկը գյուղական վայրում կապված և, առավել ևս՝ անանուն գյուղում, որովհետև երկնքի գեղեցկության հետ համեմատած՝ ամբողջ երկիրը գյուղ է: «Որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել»․ ինձ թվում է՝ սրանով ակնարկում է, որ Հիսուսի գալուց առաջ նրանք երբեք չէին ենթարկվել Խոսքին:

    Ոմանք կապված էշը մեկնաբանեցին և նմանեցրին թլփատությունից դարձի եկած հավատացյալներին, որոնք շատ կապերից ազատվեցին Խոսքին հավատարիմ հոգևոր աշակերտների կողմից (Գործք  10։45):