Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները:
Ավետարանում պատմվում է այն մասին, թե ինչպես է մեր Փրկիչը առաքյալներին գաղտնիքներով լի խոսք ասում: Նրա մասին մարգարեությունն ասում է. «Առակով պիտի բացեմ բերանն իմ, աշխարհի սկզբից առակներով պիտի խոսեմ» (Սաղմոս 77), (Մատթ. 13։35): Քանի որ մեզ տրված զորեղ և ազդու Աստծու խոսքի ուժը, յուրաքանչյուր իր ներսում ընդունող և ձեռք բերող մարդուն անուղղակիորեն ու թաքնված կերպով գրավում է դեպի իրեն (Եբ. 4։12):
Ա․ Լոպուխին
Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները: (Սինոդական թարգմ․)[13]
«Այս առակը չե՞ք հասկանում»։ Ըստ Մարկոսի ավետարանի՝ աշակերտների հարցը (տե՛ս համար 10) վերաբերում էր միայն սերմնացանի առակին, և իսկապես հենց այդպես էլ Տերը կարող էր հասկանալ նրանց հարցը, քանի որ նրանք Նրան առակների մասին էին հարցնում, իսկ ով հարցնում էր առակների նշանակության մասին ընդհանրապես, բնականաբար ցանկանում էր իմանալ առաջին առակի իմաստը: Հետո սերմնացանի առակը չհասկանալու համար աշակերտներին ուղղված Քրիստոսի խոսքերի մեջ նախատինք չկա։ Փոխաբերությունը, որը Քրիստոսն օգտագործեց այստեղ Աստծո Թագավորության ճակատագիրը ցույց տալու համար, բոլորովին էլ լայն կերպով կիրառության մեջ տարածված չէր, որպեսզի աշակերտներն իրենք էլ կարողանային պարզել դրա իմաստը: Իր հարցով Քրիստոս միայն ցանկանում է աշակերտների ուշադրությունը հրավիրել՝ ցույց տալով նրանց, թե նրանք դեռ ինչքան ուսման կարիք ունեն (Մարկ. 8։17): Այն փաստը, որ նրանք աստվածային խորհուրդը որպես շնորհ են ստանում, նրանց համար Քրիստոսի խորհուրդները դեռևս ավելորդ չեն դարձնում: Նույնիսկ ընդհակառակը, Նրա բացատրությունների միջոցով է, որ այդ շնորհը փոխանցվում է նրանց (տե՛ս համար 34):
«Ինչպե՞ս պիտի հասկանաք բոլոր առակները»։ Տերը դրանով ցանկանում է ասել, որ բոլոր առակների հիման վրա աշակերտները պետք է ամբողջական պատկերացում կազմեն Աստծո Թագավորության մասին: Սա անհամեմատ ավելի դժվար կլինի, քան սերմնացանի առակի իմաստը պարզաբանելը, որում պատկերված էր միայն Աստծո Թագավորության մասին քարոզը, դրա մուտքը աշխարհ, և ոչ թե հենց Թագավորությունը:
--------------------------------
[13] (Էջմիածին թարգմ․) Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները:
(Արարատ թարգմ․) Եվ նրանց ասաց. «Եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Ո՛չ գիտէք զառակս զայս, եւ զիա՞րդ զամենայն առակսն գիտիցէք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: