Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն:
«Եվ Նա սերմանում է». բայց սերմերից մեկը ընկնում է շատերի կողմից ոտնահարված ճանապարհի նմանվող հոգու վրա, և երկնքի թռչունները, այսինքն՝ օդում իշխող դևերը, կուլ են տալիս այդ սերմերը: Նման մարդկանց մեջ են մտնում մարդահաճները. դրանք նույնն են, ինչ շատերի կողմից ոտնակոխ արված ճանապարհը: Որևէ մեկին հաճոյանալու համար ամեն ինչ անողը շատերի կողմից է ոտնահարվում:
Բայց ուշադրություն դարձրո՛ւ, որ Տերը չի ասում, որ սերմը նետվել է ճանապարհի եզրին, այլ ասում է, որ այն ընկել է ճանապարհի եզրին, քանի որ Սերմնացանը սերմը գցում է լավ հողի մեջ, իսկ այն, անբարաբեր լինելով, ոչնչացնում է սերմը, այսինքն՝ խոսքը: Սակայն, ոմանք այն բանի համար դրական ընդունեցին ճանապարհի եզրին ընկածներին, որ դրանք ոչ ճիշտ սրտի մեջ են ընկել: Քանզի Քրիստոսն է ճանապարհը, իսկ ճանապարհի եզրին, այսինքն՝ Քրիստոսի ցույց տված ճանապարհից դուրս գտնվողներն անհավատներն են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: