Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։25

Մաղաքիա արք. Օրմանյան

25-34. Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր: Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր: Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին, որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»: Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց: Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց: Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել, - որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ, - եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց: Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:20
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր:

   

  Փոխաբերական իմաստով սա նաև մարդկային բնության մասին ասված հասկացի՛ր: Նա արյունահոսում էր, քանի որ մեղք էր բխեցնում, որը հոգու սպանություն է, և որը հեղում է մեր հոգիների արյունը:
   

Ա. Լոպուխին

Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր: (Սինոդական թարգմ․)[9]

   

    Ճանապարհին՝ նեղ միջավայրում, Քրիստոսին ապաքինում փնտրող մի  արյունահոսող կին է դիպչում (Մատթ. 9։20-21) և բուժում է ստանում: Մարկոսը բացականչում է, որ «Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից» (համար 26): Այս արտահայտությունը կարող է մատնանշել այն բարբարոսական միջոցները, որոնց այդ օրերին դիմում էին տգետ բժիշկները: Հետևաբար, «Կիդդուսիմ» տրակտատում ասվում է. «Լավագույն բժիշկները արժանի են Գեհենի» (IV, 14):
--------------------------------
[25](Էջմիածին թարգմ․) Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր:
(Արարատ թարգմ․)․ Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։
(Գրաբար) Եւ կի՛ն մի՝ էր ի տեռատեսութեան արեան զերկոտասա՛ն ամ,