Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
   
   Նրանք ինչպիսի՞ նշան էին խնդրում երկնքից. արևի կանգնեցո՞ւմ, լուսնի սանձահարո՞ւմ, որոտի իջեցո՞ւմ, օդի փոփոխո՞ւմ, թե՞ նման որևէ այլ բան: ... Եթե նրանք խոսում էին փարավոնի ժամանակ եղած նշանների մասին (Ելք 3։15), ապա այդ օրերին անհրաժեշտ էր ազատվել թշնամուց, ուստի նշանները կատարվում էին ակնհայտ պատճառներով: Նա, ով ընկերների մոտ է եկել, նման նշանների կարիք չի զգում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:10
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
   
   Բայց Հիսուսը նրանց ուշադրություն չի դարձնում, քանի որ երկնային նշանների համար մեկ այլ ժամանակ է սահմանված, նկատի ունեմ երկրորդ գալստյան ժամանակը, երբ երկնքի զորությունները կշարժվեն, և լուսինը չի տա իր լույսը։ Առաջին գալստյան ժամանակն այսպիսի բաներ չունի, այլ ամեն ինչ լցված է հեզությամբ: Ուստի երկնքից  «այս սերնդին նշան չի տրվի»:
   

Ա․ Լոպուխին

Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»: (Սինոդական թարգ․)[12]
   
Տես՝ Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:11
---------------------------------------
[12] (Էջմիածին թարգմ․) Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
(Արարատ թարգմ․) Եվ նա հոգով տրտմեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս ազգը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ազգին այդպիսի նշան չի տրվելու»։
(Գրաբար) Եւ զայրացա՛ւ յոգի իւր՝ եւ ասէ. Զի՞ է՝ զի ազգս այս նշան խնդրէ. ամէն ասեմ ձեզ, թէ՛ տացի նշան ազգիս այսմիկ: