Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ մարդկանցը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
Թեոֆիլակտ Բուլղարացի
Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ մարդկանցը»:
Սակայն Տերը, ցույց տալով, որ Իր չարչարանքները լինելու են նրանց և շատերի փրկության համար, և որ միայն սատանան չի ցանկանում, որ Ինքը տառապի և փրկի մարդկանց, Պետրոսին «Սատանա» է կոչում՝ սատանային բնորոշ մտքերի պատճառով։ Պետրոսը չի ցանկանում, որ Քրիստոս չարչարվի, ուստի հակառակվում է Նրան։ Սատանա նշանակում է հակառակորդ: «Հեռացի՛ր ինձանից»,− ասում է նա, այսինքն՝ հետևի՛ր Իմ կամքին, մի՛ հակադրվիր և մի՛ եղիր իմ թշնամին, այլ հետևի՛ր Ինձ: Պետրոսը, ըստ Տիրոջ խոսքերի, մտածում է «մարդկայինի» մասին, քանի որ մարմնական (այսինքն՝ աստվածային մտածելակերպին հակառակ) է մտածում, ցանկանում է, որ Տերը հանգիստ լինի, Իրեն խաչելության չմատնի և աշխարհի փրկության համար դժբախտության չենթարկվի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: