Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։34

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
   

 Օգոստինոս Երանելի

Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
   
   Դաժան ու ծանր է թվում Տիրոջ պատվիրանը. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը» (Մատթ. 16։24, Ղուկ. 9։23)։ Սակայն  Նրա պատվիրանը ծանր և դժվարին չէ, քանի որ այն կատարելու ժամանակ Ինքն անձամբ է օգնում մեզ... Եթե ​​ պատվիրանների մեջ ինչ−որ բան խիստ է, ապա այդ խստությունը մեղմացնում է սիրով (Մատթ. 11։29-30):

   Իմ թանկագի՛ն ընկեր․  այս հրահանգին անմիջապես հետևում է «վերցրո՛ւ խաչդ ու հետևի՛ր Տիրոջը» խոսքը (Մատթ. 16-24, Ղուկ. 9։23): Երբ ուշադրություն դարձրի այն փաստին, որ տնային գործերը շեղում են աստվածային զբաղումներից, ապա այն հասկացա, որ ավելի շուտ ձեր խաչն է տանում և առաջնորդում ձեզ, քան թե դուք եք կրում այն: Առանց խոչընդոտի Իրեն հետևելու համար մեզ մեր խաչը կրել հրամայող Տերն արդյո՞ք խաչով մեր մարմնի մահկանացու լինելը ցույց չի տալիս: Այն խաչում է մեզ՝ մինչև մահը կուլ գնա հաղթությանը (Ես. 25։8, Ով. 13։14, Ա Կորնթ. 15։54-55): Հետևաբար, այս խաչը պետք է գամվի և ծակվի Աստծո վախի գամերով։ Հակառակ դեպքում մենք չենք կարող կրել մեր մյուս խաչը, որը հակադրվում է մեր մարմնի ցոփ և ազատ անդամներին: Միայն խաչ կրելու միջոցով է հնարավոր հետևել Տիրոջը. ինչպե՞ս կարող ես հետևել Նրան, եթե դու չես Քրիստոսանում:
   

Տերտուղիանոս

Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
   
   Եթե ​​ցանկանում ես Տիրոջ աշակերտը լինել, ապա քեզ հարկավոր է Տիրոջը հետևել խաչդ վերցնելով (Մատթ. 16։24, Ղուկ. 9։23, 14։27), այսինքն՝ բոլոր դժվարություններն ու տառապանքները կամ էլ հենց խաչաձև  մարմինը:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
   
   Քանի որ Պետրոսն ընդվզում է իրեն Խաչելության մատնել ցանկացող Քրիստոսի դեմ, ուստի Քրիստոս կանչում է ժողովրդին և բարձրաձայն խոսում՝ իր խոսքն ուղղելով հիմնականում Պետրոսին. «Դու ընդունելի չես համարում այն փաստը, որ ես Խաչն եմ վերցնում, բայց ես ասում եմ քեզ, որ ո՛չ դու և ո՛չ էլ մեկ ուրիշը չի փրկվի, եթե չմեռնի հանուն առաքինության և ճշմարտության»: Ուշադրություն դարձրո՛ւ, Տերը ոչ թե ասել է «կմեռնի նաև նա, ով չէր ցանկանում մեռնել», այլ ասել է՝ «ով ցանկանում է»: «Ես,− ասում է նա,− ոչ ոքի չեմ ստիպում: Ես ոչ թե չարիքի, այլ բարու կոչ եմ անում, հետևաբար  ով չի ցանկանում, դրան արժանի չէ: Ի՞նչ է նշանակում ինքդ քեզանից հրաժարվել (հայերեն բնագրում «անձն ուրանալ» է): Մենք դա կհասկանանք, երբ իմանանք, թե ինչ է նշանակում ուրիշ ինչ−որ մեկից հրաժարվել: Եթե մի մարդ հրաժարվում է ինչ որ մեկից (լինի հայր, եղբայր կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը), ապա նա, նույնիսկ եթե տեսնում է, թե ինչպես են նրան ծեծում կամ սպանում, իրեն խորթ դարձած մարդու պես  ուշադրություն չի դարձնում և չի կարեկցում: Նույն կերպ էլ Տերը մեզ է պատվիրում, որպեսզի Նրա համար մենք էլ արհամարհենք մեր մարմինը և չխնայենք այն, նույնիսկ եթե ծեծեն կամ նախատեն մեզ:

   Ասվում է «վերցրո՛ւ քո խաչը», այսինքն՝ անարգ մահը, քանի որ այն ժամանակ խաչը անարգ մահվան գործիք էր համարվում: Իսկ քանի որ շատերին, այդ թվում՝ ավազակներին, խաչեցին, ուստի ավելացնում է, որ խաչելության հետ մարդ պետք է նաև այլ առաքինություններ ունենա, քանի որ հենց սա է նշանակում «հետևի՛ր ինձ» խոսքը:
   

Ա․ Լոպուխին

Եւ նա, իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, (Սինոդական թարգմ․) [34]
   
   Անձնազոհության վերաբերյալ ուսուցման մասին ընթերցի՛ր Մատթ. 16։24−27 համարների մեկնաբանությունները: Մարկոսը հստակ ասում է, որ այս ուսուցումը բարձրաձայնվել է ոչ միայն աշակերտներին, այլ նաև Քրիստոսին շրջապատող բոլոր մարդկանց լսելի լինելու համար:
---------------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Եւ նա իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
(Արարատ թարգ․) Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։
(Գրաբար) Եւ կոչեցեալ առ ինքն զժողովուրդն աշակերտաւքն հանդերձ՝ ասէ ցնոսա. Եթէ ոք՝ կամի գալ զկնի իմ, ուրասցի՛ զանձն իւր, եւ բարձցէ զխաչ իւր՝ եւ եկեսցէ՛ զկնի իմ: