Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
Օգոստինոս Երանելի
Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
Եթե չհաշվենք Հիսուսի կողմից այս խոսքը ասելու (Մարկ. 8։30) և լեռան վրա հիշարժան այլակերպության տեղի ունենալու օրերը, ապա նրանց միջև ասվածի նման վեց օր է լինում: Ղուկասը հաշվում է նաև սկիզբն ու վերջը, այսինքն՝ առաջին և վերջին օրերը, ուստի ասում է. «Ութ օր անց» (Ղուկ. 9։28) և այդպիսով այս մասերը ևս ներառում է ամբողջի մեջ։
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
Խոսելով Իր փառքի մասին և ցանկանալով ուսուցանել, որ Ինքն իզուր չի հիշում այդ մասին, Տերն այնուհետև ասում է, որ «այստեղ կանգնածներից ոմանք», այսինքն՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, չեն մեռնի, քանի դես Ես Իմ Պայծառակերպությամբ նրանց ցույց չեմ տվել այն փառքը, որով ես հայտնվելու եմ գալստյան ժամանակ: Քանի որ այլակերպությունը ոչ այլ ինչ է, քան երկրորդ գալստյան նախանշան: Այդ ժամանակ Նա Ինքն այդպես կփայլի. արդարները ևս այդպես կփայլեն:
Ա․ Լոպուխին
Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»: (Սինոդական թարգմ․) [39]
Այս խոսքը Մարկոս 8։34−38 համարներում բովանդակվող Տիրոջ խոսքերի եզրափակումն է։ Մատթեոսը շատ ավելի կոնկրետ է արտահայտվում, քան Մարկոսը (նրա հետ՝ նաև Ղուկասը): Նա խոսում է հենց Քրիստոսի՝ որպես հզոր թագավորի գալստյան մասին, իսկ Մարկոսը խոսում է ընդհանրապես Աստծո Թագավորության գալստյան մասին: Քրիստոսի այս մարգարեության կատարման մասին պետք է ասել հետևյալը. Աստծո արքայությունը «զորությամբ է», այսինքն՝ Ավետարանի տարածումն այդ ժամանակի ամբողջ աշխարհում (Հռոմե. 1։8, Կողոս: 1։6, Ա Թեսաղ. 1։8) տեսան նրանցից ոմանք, որոնք եղել էին Քրիստոսին լսողների մեջ: Նրանք տեսան, թե ինչպես է Աստծո Թագավորությունը թափանցում մարդկանց սրտերը, նորացնում նրանց և նոր կենսական ուժով ապահովում․ մի խոսքով իր ամբողջ հրաշագործ զորությունը բացահայտում:
---------------------------------------
[39] (Էջմիածին թարգ․) Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի.
(Արարատ թարգ․) Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի.
(Գրաբար) Զի՞նչ աւգուտ է մարդոյ՝ եթէ զաշխարհ ամենայն շահեսցի, եւ զանձն իւր տուժեսցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: