Սուրբ Հովհան Ոսկեբերան
5-11․ Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից, չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք քո անունով խօսեցին մեր թագաւորների, մեր իշխանների, մեր հայրերի եւ երկրի ամբողջ ժողովրդի հետ: Քոնն է, Տէ՛ր, արդարութիւնը, եւ մերն է ամօթն այսօր մեր երեսին, Յուդայի երկրի մարդկանց, Երուսաղէմի բնակիչների եւ Իսրայէլի բոլոր մերձաւորների ու հեռաւորների ամօթը ամբողջ երկրում, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդութեան համար, քանզի նրանք չհնազանդուեցին քեզ, Տէ՛ր: Մերն է ամօթը մեր երեսին, մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի ամօթը, քանզի մեղք գործեցինք, իսկ մեր Տէր Աստծունն է գթութիւնը եւ ներողամտութիւնը, որովհետեւ ապստամբեցինք Տիրոջ դէմ, չլսեցինք մեր Տէր Աստծու ձայնը՝ հետեւելու համար նրա օրէնքներին, որ դրեց մեր առաջ իր ծառաների՝ մարգարէների միջոցով:
Մեղք գործելուց հետո մեղավորներին մեկ արդարացում է մնում՝ իրենց մեղքերի խոստովանությունը: Իսկ դու այստեղ ուշադրություն դարձրո՛ւ արդարի առաքինությանը և հրեաների չարությանը: Նա, իր թիկունքում ոչ մի վատ բան չգտնելով, խստորեն դատապարտում է իրեն ու ասում. «Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրավություն արեցինք» (Դան. 9:5)։ Իսկ անթիվ մեղքերի մեջ թաղված մեղավորները, հակառակ են վարվում ու ասում են. «Պահեցինք նրա հրահանգները և պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը: Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին. բարեշեն են բոլոր նրանք, որոնք անօրենություն են գործում» (Մաղաք. 3:13, 14)։ Քանզի, ինչպես արդարներն են խոնարհվում բարի գործեր կատարելուց հետո, այնպես էլ ամբարիշտներն են հպարտանում մեղքեր գործելուց հետո: Իրենց թիկունքներում ոչ մի մեղք չունեցողները հետևյալն էին ասում. «Չարիք գործեցին, հեռացանք Քո պատվիրաններից»։ Իսկ իրենց խղճի վրա անհամար մեղքեր ունեցողները հետևյալը. «պահեցինք նրա հրահանգները»: Ես սա ասում եմ, որպեսզի դրանից խուսափենք (այսինքն՝ ունայնությունից), իսկ մյուսը (այսինքն՝ խոնարհությունը) ընդօրինակենք։
Ա. Լոպուխին
Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից, (Սինոդական թարգ․) [5]
Տե՛ս Դանիել գլուխ 10(9):3
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից,
(Արարատ թարգ․ 9։5) Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք քո հրամաններից և պատվիրաններից.
(Գրաբար)Մեղաք, անօրինեցաք, անիրաւեցաք և ապստամբեցաք, և խոտորեցաք ի պատուիրանաց քոց, և յիրաւանց քոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: