Ա․ Լոպուխին
«Եվ իր հայրերի աստվածների մասին նա չի մտածի, ո՛չ կանանց ցանկությունները և ո՛չ էլ նույնիսկ որևէ աստվածության չի հարգի, որովհետև ինքն իրեն բոլորից ավելի վեր է բարձրացնելու»։ (Սինոդական թարգ․)[37]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):35
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Նա պիտի մտածի իրենց հայրերի աստուածների մասին, կանանց ցանկանալու մասին, չի մտածելու այլ աստուածների մասին:
(Արարատ թարգ․ 11։37) Եվ իր հայրերի աստվածներին ուշադրություն չպիտի դարձնի, ոչ էլ՝ կանանց ցանկալի եղող աստծուն. ոչ մի աստծու ուշադրություն չի դարձնելու, որովհետև իրեն բոլորից ավելի է բարձրացնելու։
(Գրաբար) Եւ ի վերայ աստուծոց հարց իւրեանց զմտաւ ածցէ, և վասն ցանկութեան կանանց. և զամենայն դիս զմտաւ ո՛չ ածցէ. և ի վերայ ամենայնի հպարտասցի.
Պատմամշակութային մեկնություն
Աստվածները։ Անտիոքոսի նախնիները՝ Սելևկյանները, երկրպագում էին Ապոլոն աստծուն, իսկ Պտղոմեացիները գերադասում էին Ադոնիսին (գուցե այստեղ նա հիշատակվում է որպես կնասեր): Զևս Օլիմպիացուն նախընտրելով՝ Անտիոքոսը, սակայն, անտեսեց նրանց (չնայած ոչ մի դեպքում չմերժեց): Անտիոքոսի օրոք թողարկված մետաղադրամների վրա «հայտնված Աստված» գրությամբ արքայի պատկերի պատկերված լինելու փաստը մեկնաբանության կարիք չունի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: