Ա․ Լոպուխին
«Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որը գտնվում էր գետի ջրերի վրա, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով՝ երդվեց հավիտյանս Կենդանի եղողով, որ մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ հետո, երբ սուրբ ժողովրդի զորությունը կատարելապես սպառվի, այս ամենը պիտի կատարվի»։ (Սինոդական թարգ․)[7]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 13(12):5
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ես լսեցի այն մարդուց, որ կտաւից զգեստ էր հագել եւ կանգնած էր գետի ջրերի վրայ. նա բարձրացրեց իր աջ ու ձախ ձեռքերը դէպի երկինք, երդուեց յաւիտեան կենդանի Աստուծով, թէ ժամանակին, ժամանակներում եւ ժամանակի կէսին կ՚իմանան այս բոլորը, երբ լիովին սպառուի սուրբ ժողովրդի ձեռքի զօրութիւնը։
(Արարատ թարգ․ 12։7) Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որ գետի ջրերի վրա էր, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց. լսեցի, որ երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ կլինի, և երբ ավարտվի սուրբ ժողովրդի զորության փշրվելը, այս ամենը պիտի կատարվի։
(Գրաբար) Եւ լուայ յառնէն որ զգեցեալն էր զբադէնն, և կայր ի վերայ ջուրց գետոյն. ամբարձ զա՛ջ իւր և զձախ իւր յերկինս, և երդուաւ ի կենդանին յաւիտենից, թէ ի ժամանակ՝ և ի ժամանակս՝ և ի կէս ժամանակի. և ի կատարել ցրման ձեռին ժողովրդեանն սրբեցելոյ, ծանիցեն զայս ամենայն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: