Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):34

Սուրբ Եփրեմ Ասորի

Բայց դու, հանուն քո անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):23

   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Բայց դու, հանուն քո անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը
   
   Հայտնի է, որ մարգարեները զոհեր չէին մատուցում, երգեր չէին երգում և օտար երկրում ոչ մի նման պահք չէին պահում: Ի՞նչ արդարացում կարող են ունենալ այսօրվա հրեաները: Նրանք, թեև սպասում էին նախորդ կարգերի վերադարձին, սակայն հնազանդ էին մնում օրենքին և դրա պատվիրանները կատարում էին այնպես, ինչպես պահանջում էր օրենքը. իսկ սրանք, նախորդ կարգերի վերադարձի վերաբերյալ որևէ հույս չունենալով (թեև մարգարեությունների որևէ հատվածով չէին կարող դա ապացուցել),  չէին ցանկանում հանգստանալ: Մինչդեռ, եթե նրանք նույնիսկ ակնկալեին էլ, որ այդ կարգերը վերադառնալու են, ապա այդ դեպքում պետք է ընդօրինակեին սրբերին  և ոչ թե ծոմ պահեին կամ նման այլ բաներ անեին:

   Եվ համոզվելու համար, որ այդ սրբերը նման բան չեն արել, լսի՛ր, թե ինչ են նրանք պատասխանում իրենց հարցնողներին: Երբ օտարերկրացիները համառորեն և բռնի ուժով նրանց իրենց երաժշտական գործիքները նվագել են ստիպում և ասում են. «Մեզ համար Սիոնի երգերից երգե՛ք», նրանք, լավ իմանալով, որ օրենքը Երուսաղեմից դուրս դա անել թույլ չի տալիս, պատասխանում են. «Իսկ մենք ինչպե՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում» (Սաղմ. 136։3–4): Եվ կրկին, Բաբելոնում ապրող երեք երիտասարդներն ասում են. «Այս ժամանակներում չկա իշխան, մարգարե և առաջնորդ, ո՛չ ողջակեզ, ո՛չ զոհ, ո՛չ զոհաբերություն, ո՛չ խունկ և ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ՝ ողորմություն գտնելու համար»։ Իհարկե, այնտեղ շատ տեղեր կային, բայց քանի որ տաճար չկար, ուստի նրանք մնացել էին առանց զոհաբերությունների:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):32 
   

Եպիփան Կիպրացի

Բայց դու, հանուն քո անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը
   
   Ինձ մոտ կանչի՛ր ճշմարտության վկաներին, ինձ մոտ կանչի՛ր Բաբելոնի հնոցից փրկված երիտասարդներին...  Նրանց միջոցով Աստված մեզ սովորեցնում է, թե ինչն է ստեղծված, և ինչը՝ ստեղծված չէ, ինչն է արարված, և ինչը ժամանակի մեջ գոյություն չի ստացել, ինչը միշտ գոյություն ունի, և ինչն է Նրանից ծագել: Այս փրկված երիտասարդները ցանկանում էին ցույց տալ իրենց ունեցած երախտապարտ տրամադրվածությունն իրենց փրկած Աստծու հանդեպ, Ում վրա առաջին հերթին նրանք հույս դրեցին և չնահանջեցին, իրենց պարանոցը չխոնարհեցին պատկերի, թագավորի հանդգնության և անսահման զորության առաջ: Երբ նրանք ցանկացան ինչ–որ բան մատուցել Աստծուն, սրտի խորքերում Սուրբ Հոգու զորությունը զգալով, սուրբ լինելով, և երկնքի ու դրա վրա եղած ամեն ինչի, երկրի ու դրա վրա եղած ամեն ինչի, ինչպես նաև գոյություն ունեցող ամեն բանի Աստծուն զոհ մատուցելու համար անարժան լինելու մասին մտածելով (քանի որ նրանք իրենցից բարձրը Աստծուն ընծայելու իշխանություն չունեին)՝ նրանք, ըստ արժանավարության և իշխանության, որոշեցին միայն երգերով փառաբանել Աստծուն: Քանի որ գրված է. «Փառաբանության պատարա՛գ մատուցեք» (Սաղմ. 106։22) և «Օրհնության պատարագը կփառավորի ինձ» (Սաղմ. 49։23): Սուրբ Հոգու մղմամբ Հին Ուխտը Նորով փոխարինելով՝ նրանք կենդանիների զոհերի կամ ողջակեզների կարիք չեն ունենում,  քանի որ ասում են. «Ո՛չ զոհ մատուցելու տեղ կա, ո՛չ ողջակեզի» և ո՛չ էլ զոհասեղան, քանի որ ամեն ինչ լքվել է նրանց կողմից: Իրենց նվաստացումը թողնելով և այդպիսի գովաբանություն մատուցել ցանկանալով՝ նրանք խոնարհաբար, Աստծուն փառաբանելով,  բարձրանում են, քանզի «ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18։14)։ Նրա տված փրկության պարգևը ստանալուն զուգահեռ՝ նրանք ընդունում են խոնարհության այս պարգևը և ոչ թե ուժասպառ լինել, այլ  Աստծուն փառաբանել են ցանկանում, և Աստծո երանելի փառաբանության մեջ իրենց փորձելով, նրանք որոշում են իրենց հետ փառաբանության տանել նաև ամբողջ արարչությունը և սկսում են օրհներգել ու այդպիսով ստանում են ամբողջ արարչագործությունը:

   

Ա. Լոպուխին

«Բայց Դու մեզ իսպառ մի՛ լքիր՝ հանուն Քո անվան, և մի՛ դրժիր Քո ուխտը»։ (Սինոդական թարգ․) [34]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):24
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Այլ մի՛ մատներ զմեզ’ի սպառ վասն անուան քոյ, և մի՛ ցրեր զուխտ քո,