Սուրբ Եփրեմ Ասորի
Նաբուքոդոնոսոր թագավորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց և ասաց. «Օրհնեալ է Սեդրակի, Միսակի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր Հրեշտակին և փրկեց իր ծառաներին, որովհետև նրանք հույս էին դրել նրա վրայ, անարգել էին թագավորի խոսքը և մատնել իրենց մարմինը կրակին, որպեսզի չպաշտեն և չերկրպագեն բոլոր աստվածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն:
«Օրհնյալ է Սեդրակի, Միսակի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր Հրեշտակին և փրկեց իր ծառաներին». փրկեց նրանց, որոնք իրենց մարմինը կրակի մատնեցին, որպեսզի իրենց Աստծո ծառայությունը կուռքերի պաշտամունքով չփոխարինեին:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նաբուքոդոնոսոր թագավորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց և ասաց. «Օրհնեալ է Սեդրակի, Միսակի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր Հրեշտակին և փրկեց իր ծառաներին, որովհետև նրանք հույս էին դրել նրա վրայ, անարգել էին թագավորի խոսքը և մատնել իրենց մարմինը կրակին, որպեսզի չպաշտեն և չերկրպագեն բոլոր աստվածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն::
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):94
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, Որն ուղարկեց Իր հրեշտակին և ազատեց Իր ծառաներին, որոնք, Նրան ապավինեցին և չհնազանդվեցին թագավորական հրամանին ու իրենց մարմինները կրակին մատնեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծո, բացի իրենց Աստծուց»։ (Սինոդական թարգ․) [95]
Նաբուգոդոնոսորը երկրորդ անգամ է համոզվում հրեաների Աստծո մեծության հարցում և երկրորդ անգամ է խոստովանում Նրա զորությունը: Բայց այս խոստովանությունն այլ աստվածների նկատմամբ Նրա գերազանցության ճանաչումից ավելի հեռուն չի գնում, Տիրոջ՝ որպես միակ ճշմարիտ Աստծո, հանդեպ հավատք չի պարունակում: Հետևաբար, իր հրամանում Նաբուգոդոնոսորը իր հպատակներից միայն Բարձրյալին հավատալ չի պահանջում, այլ Նրա դեմ հայհոյելու դեպքերում նրանց մահվամբ է սպառնում, այսինքն՝ սա այն պատիժն է մատնանշում, որը, ըստ բաբելոնական օրենքների, նախատեսվում էր հայհոյանքի համար:
-------------------------------
[95](Էջմիածին թարգ․) Նաբուքոդոնոսոր թագաւորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց եւ ասաց. «Օրհնեալ է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր Հրեշտակին եւ փրկեց իր ծառաներին, որովհետեւ նրանք յոյս էին դրել նրա վրայ, անարգել էին թագաւորի խօսքը եւ մատնել իրենց մարմինը կրակին, որպէսզի չպաշտեն եւ չերկրպագեն բոլոր աստուածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն:
(Արարատ թարգ․ 3։28) Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։
(Գրաբար) Եւ երկի՛ր եպագ թագաւորն առաջի նոցա Տեառն։ Եւ պատասխանի ետ Նաբուքոդոնոսոր՝ և ասէ. Օրհնեա՛լ է Աստուած Սեդրաքայ, Միսաքայ, և Աբեդնագովի. որ առաքեաց զհրեշտակ իւր և փրկեա՛ց զծառայս իւր զի յուսացան’ի նա, և զբան թագաւորի անարգեցին. և մատնեցին զմարմինս իւրեանց’ի հուր. զի մի՛ պաշտեսցեն և մի՛ երկի՛ր պագանիցեն ամենայն աստուածոց, բայց միայն Աստուծոյ իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: