Ա. Լոպուխին
«Որովհետև նրա՝ Դանիելի մեջ, որին թագավորը վերանվանեց «Բաղտասար», մի վսեմ հոգի, գիտություն և ըմբռնողություն կա՝ ունակ երազներ մեկնելու, գաղտնիքներ բացահայտնելու և հանգույցներ արձակելու: Ուրեմն թող Դանիելին կանչեն, և նա կբացատրի նշանակությունը»։ (Սինոդական թարգ․) [12]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):10
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) որովհետեւ նրա մէջ առաւել շատ է իմաստութեան եւ հանճարի ոգին. նա մեկնում է երազները, բացայայտում առեղծուածները եւ լուծում է խրթին բաները. դա Դանիէլն էր, եւ արքան նրա անունը Բաղդասար դրեց: Արդ, թող կանչեն նրան, եւ նա կը յայտնի դրա մեկնութիւնը»:
(Արարատ թարգ․ 5։12) որովհետև մի գերազանց հոգի, գիտություն և ըմբռնողություն կա նրա մեջ՝ երազներ մեկնելու, խրթնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու. այդ Դանիելի մեջ, որի անունը թագավորը Բաղդասասար դրեց։ Թող կանչվի Դանիելը, և նա կասի մեկնությունը»։
(Գրաբար) Զի ոգի առաւե՛լ գոյ’ի նմա իմաստութեան և հանճարոյ. մեկնէ զերազս՝ և պատմէ զառակս, և լուծանէ զիրս կապեալս՝ Դանիէլ, և արքայ՝ Բաղտասա՛ր անուն եդ նմա. արդ կոչեսցի՝ և զմեկնութիւն դորա պատմէ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: