Սուրբ Հովհան Ոսկեբերան
երկնքի Աստծու դէմ գոռոզացար, նրա Տան սպասքը բերին քո առջեւ, եւ դու, քո մեծամեծները, քո հարճերն ու քո կանայք գինի էիք խմում դրանցով, օրհնում էիր ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում եւ ո՛չ էլ իմանում, իսկ Աստծուն, որի ձեռքում են քո շունչը եւ քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր:
Տե՛ս, թե ինչպես է նրա առաջ Աստված ճշմարիտ լինում: Տե՛ս, թե ինչպես է թագավորն անձամբ մեղավոր դառնում: «Իսկ Աստծուն,– ասում է նա,– որի ձեռքում են քո շունչը և քո բոլոր ճանապարհները, չփառավորեցիր»։ Մի՞թե նա չէր կարող քեզ անմիջապես սպանել: Բայց նա համբերատար է: Ո՞ւմ չէր վախեցնի նման, և ավելին՝ այդքան մոտ պատիժը: Տեսնո՞ւմ ես, որ Աստված երկու պարագայում էլ իշխան է:
Ա. Լոպուխին
«Այլ բարձրացար երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քեզ մոտ, ու դու և քո ազնվականները, քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք դրանցով, և դու փառաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ հասկանում։ Սակայն դու չփառաբանեցիր այն Աստծուն, Որի ձեռքում է քո շունչը և Որին են պատկանում քո բոլոր ճանապարհները»։ (Սինոդական թարգ․) [23]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):18
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) երկնքի Աստծու դէմ գոռոզացար, նրա Տան սպասքը բերին քո առջեւ, եւ դու, քո մեծամեծները, քո հարճերն ու քո կանայք գինի էիք խմում դրանցով, օրհնում էիր ոսկեայ, արծաթեայ, պղնձեայ, երկաթեայ, փայտէ եւ քարէ աստուածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում եւ ո՛չ էլ իմանում, իսկ Աստծուն, որի ձեռքում են քո շունչը եւ քո բոլոր ճանապարհները, չփառաւորեցիր:
(Արարատ թարգ․ 5։23) Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։
(Գրաբար) և ընդդէմ Աստուծոյ երկնից հպարտացար. և զսպաս տան նորա բերին առաջի քո, և դո՛ւ և մեծամեծք քո՝ հարճք քո և կանայք քո ըմպէին նոքօք գինի. և զաստուածս զոսկեղէնս և զարծաթեղէնս՝ և զպղնձիս և զերկաթիս՝ և զփայտեղէնս և զքարեղէնս, որ ո՛չ տեսանեն և ո՛չ լսեն և ո՛չ իմանան՝ օրհնէիր. և զԱստուած՝ որոյ շունչ քո’ի ձեռին նորա է՝ և ամենայն ճանապարհք քո, զնա ո՛չ փառաւորեցեր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: