Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):29

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Բաղդասարը հրաման տուեց, եւ նրան ծիրանի հագցրին ու ոսկեայ մանեակ դրին պարանոցին: Ապա նրան հռչակեցին իշխան՝ լինելու թագաւորութեան երրորդ մարդը:
   
   Ինչպե՞ս թագավորը հանգեց  Դանիելին մեծարելու գաղափարին: Ինձ թվում է, որ նա ցանկանում էր խուսափել ներկաների կողմից դատապարտվելուց, գուցե նա դրա շնորհիվ փրկություն ստանալու հույս ուներ:
   

Ա. Լոպուխին

«Այն ժամանակ Բաղտասարի հրամանով Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա շղթա գցեցին նրա պարանոցին և նրան հռչակեցին որպես թագավորության երրորդ իշխանավոր»: (Սինոդական թարգ․) [29]
   
   Չնայած սարսափելի կանխատեսմանը՝ Բաղդասարը կատարում է իր խոստումը, և պարգևատրում է մարգարեին։ Գուցե դրա միջոցով նա Դանիելի՝ Աստծուց ներում ստանալու, սարսափելի պատիժը չեղյալ համարելու կամ ծայրահեղ դեպքում հետաձգելու հույս էր  փայփայում (Հովհան Ոսկեբերան, Եփրեմ Ասորի): Այժմ պարգևից չի հրաժարվում նաև Դանիելը (տե՛ս համար 17–ը): Երանելի Հերոնիմոսը դա բացատրում է այն փաստով, որ մարգարեն ցանկանում էր դրա միջոցով հայտնի դառնալ Բաղդասարի իրավահաջորդի առաջ և այդ ճանապարհով ավելի օգտակար լինել իր ժողովրդին:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Բաղդասարը հրաման տուեց, եւ նրան ծիրանի հագցրին ու ոսկեայ մանեակ դրին պարանոցին: Ապա նրան հռչակեցին իշխան՝ լինելու թագաւորութեան երրորդ մարդը:
(Արարատ թարգ․ 5։29) Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակ գցեցին նրա պարանոցին և մունետիկ կանչել տվեցին նրա մասին, որ երրորդ իշխանն է լինելու թագավորության մեջ։
(Գրաբար) Եւ հրաման ետ Բաղտասար՝ և զգեցուցին նմա ծիրանիս, և մանեա՛կ ոսկի’ի պարանոցի նորա, և քարո՛զ կարդայր առաջի նորա լինել իշխան երրորդի՛ թագաւորութեան նորա։