Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Բերեցին ոսկեայ եւ արծաթեայ սպասքը, որ վերցուած էր Աստծու տաճարից, որ Երուսաղէմում էր, եւ թագաւորն ու նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք խմում էին դրանցով:
   
   Տեսնում ես, որ անոթները տարվել են: Բայց նայի՛ր դրանց զորությանը, որն ունեն նույնիսկ վերցվելուց և կուռքի տաճարում դրվելուց հետո: Թագավորը դրանց հետ վարվում է ըստ իր կամքի: Ինչո՞ւ այսպես եղավ։ Դրանք վերցվեցին պատժված (հրեաների) մեղքերի համար: Ինչպե՞ս այս ամենն ավարտվեց նշանից հետո: Ինչո՞ւ ազնվականները ոչնչի չենթարկեցին, այլ միայն թագավորը: Քանի որ նա է հրամայել, ուստի նա էլ մեղավոր է:
   

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցվել էին Երուսաղեմում գտնվող Աստծո տան սրբարանից, և դրանցով խմեցին թագավորը և նրա ազնվականները, նրա կանայք և նրա հարճերը»։ (Սինոդական թարգ․) [3]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):2
-------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բերեցին ոսկեայ եւ արծաթեայ սպասքը, որ վերցուած էր Աստծու տաճարից, որ Երուսաղէմում էր, եւ թագաւորն ու նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք խմում էին դրանցով:
(Արարատ թարգ․ 5։3) Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։
(Գրաբար) Եւ բերին զսպասսն զոսկեղէնս և զարծաթեղէնս, զոր բերեալ էր’ի տաճարէն Աստուծոյ՝ որ է՛ր յԵրուսաղէմ. և ըմպէին նոքօք թագաւորն և մեծամեծք իւր, և հարճք նորա՝ և կանայք։