Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ: Օրական երեք անգամ նա ծնրադրում էր եւ աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում:
Ի՞նչ է ասում Դանիելը, երբ լսում է այս մասին: Նա չի շփոթվում և ոչնչով չի փոխում իր կյանքը: Տե՛ս, թե ինչպես է առաքինի մարդը միշտ զգաստ ապրում և ամեն ինչին նայում է որպես ինչ–որ անցողիկ ծաղիկների: Ե՛վ ուրախություններին, և՛ տխրություններին նայում է որպես ստվերի: Եթե նա սկզբում անսասան եղավ, ապա, այսքան սխրանքների մեջ հաղթական պսակներ ստանալով, հիմա էլ առավել անսասան կլինի: Ինչո՞ւ նա չեկավ թագավորի մոտ: Ինչո՞ւ նա, թագավորի վրա այդպիսի ազդեցություն ունենալն օգտագործելով, չվրդովվեց: Նա ցանկանում էր գործել ոչ թե խոսքով, այլ գործով: Մենք տեսնում ենք, որ այլ առիթներով, երբ անհրաժեշտ էր լինում, նա միշտ շտապում էր հայտնվել: Ինչո՞ւ է Սուրբ Գիրքը հիշեցնում մեզ, որ դռները դեպի Երուսաղեմի կողմ էին բացված: Հրեաները մեծ սեր ունեին այդ քաղաքի հանդեպ։ Այժմ այդ սերը նման էր սիրելիի բացակայության դեպքում դեպի նա տանող ուղին սիրող մարդու զգացմունքին։ Ճիշտ այսպես էլ եղել է Դանիելի պարագայում: Մյուսները Երուսաղեմը սիրում էին հանուն զգայական օրհնությունների, իսկ նա՝ հանուն Աստծո փառքի: Եվ դրա այդպես լինելն ակնհայտ է դառնում այն բանից, որ նա չի ցանկանում վերադառնալ Երուսաղեմ, այլ սպասում է ցանկալի ժամանակին: Հետևաբար, նաև մենք, ինչպես հայրերը մեզ պատվիրեցին, աղոթում ենք արևելքի կողմը նայելով: Այդ կերպ մենք նաև ձգտում ենք դեպի հին քաղաքը և հայրենիքը, և այն միանգամայն արժանի է դրան: Ինչո՞ւ ենք մենք շրջվում դեպի արևելք, եթե Աստված ամենուր է, և մարգարեն ասում է. «Օրհնեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցեք նրա անվանը, ճանապա՛րհ տվեք նրան, ով նստում է արևմուտքում» (Սաղմ. 67։5, Յունգերով)։ Այնտեղ՝ արևելքում, հին ժամանակներում կարծես հիվանդանոց եղած լինի: Բայց դու նրան չես դիմել, չէ՞: Խորհրդածի՛ր. չէ՞ որ մենք էլ ենք գերության մեջ ապրում, թեև միայն մինչև Քրիստոսի գալուստը: Այդ դեպքում ինչո՞ւ էր նա ծնկի իջնում միայն օրվա երեք ժամերին: Ի՞նչ է։ Արդյո՞ք դա նույնպես զարմանալի չէ: Նա այդքան հոգսերով ծանրաբեռնված ու նույնիսկ մի փոքր հանգստանալու ժամանակ չունեցող մարդ էր: Տե՛ս, թե ինչպես է կատարվում առաքելական խոսքը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2։8)։ Եվ ինչ որ Քրիստոսը պատվիրեց, նրանք կատարեցին. «Փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6։6)։
Ա. Լոպուխին
«Իսկ երբ Դանիելն իմացավ, որ այդպիսի հրովարտակ է ստորագրվել, գնաց իր տունը. նրա վերնահարկի պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ, և նա օրական երեք անգամ ծնկի էր իջնում և աղոթում էր իր Աստծուն ու փառաբանում էր Նրան, ինչպես որ նա անում էր նաև դրանից առաջ»։ (Սինոդական թարգ․) [10]
Դանիելի թշնամիների հաշվարկներն իրականություն դարձան: Իմանալով հրամանագրի բովանդակությունը՝ նա չի հրաժարվում օրական երեք անգամ (միգուցե առավոտյան, կեսօրին և երեկոյան (Սաղմ. 54։18) կամ էլ Երուսաղեմի տաճարում ընդհանրական աստվածպաշտության համար սահմանված 3–րդ, 6–րդ և 9–րդ ժամերին (Սաղմ. 140։2, Դան. 9։21)) դեպի Երուսաղեմ շրջված Աստծուն աղոթելու իր սովորությունից: (Այս սովորության մասին ընթերցի՛ր գրքի իսկությանը վերաբերող «Ներածության» բաժնում):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ: Օրական երեք անգամ նա ծնրադրում էր եւ աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում:
(Արարատ թարգ․ 6։10) Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։
(Գրաբար) Եւ Դանիէլ իբրև գիտաց թէ կարգեցաւ հրամանն, եմո՛ւտ’ի տուն իւր, և պատուհանք բա՛ց էին նմա’ի վերնատունս իւր ընդդէ՛մ Երուսաղեմի. և երի՛ս ժամս յաւուր դնէ՛ր ծունր և կայր յաղօթս, և գոհանայր առաջի Աստուծոյ իւրոյ. որպէս առնէր յառաջագոյն։
Պատմամշակութային մեկնություն
Երուսաղեմին ուղղված օրական երեք անգամ աղոթելը: Երուսաղեմին ուղղված աղոթելն արդեն ընդունված պրակտիկա էր դարձել Սողոմոնի տաճարի կառուցումից ի վեր (Գ Թագա. 8։44): Օրենքը չի սահմանում աղոթքի այն քանակը, որը իսրայելացիները պարտավոր են օրական կատարել: Ո՛չ Հին Կտակարանում, ո՛չ էլ Մեռյալ ծովի մագաղաթներում աղոթքների վերաբերյալ որևէ սահմանում չկա, բացառությամբ տաճարում պարբերաբար կատարվող առավոտյան և երեկոյան զոհերին առնչվող սահմանումների: Ինչպես նշված է Դան․ 6։7 համարի մեկնաբանության մեջ, պարսիկների կրոնական պրակտիկայում ամեն օր երեք կամ հինգ անգամ աղոթելու սովորություն կար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: