Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց ամենօրյա զոհի հետ, և նա, ճշմարտությունը գետնին գցելով, գործեց և հաջողության հասավ»։
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
   

Ա. Լոպուխին

«Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց ամենօրյա զոհի հետ, և նա, ճշմարտությունը գետնին գցելով, գործեց և հաջողության հասավ»։ (Սինոդական թարգ․) [12]
   
   Այս հաջողության պատճառը ոչ թե Անտիոքոսի ուժն էր  (Դան. 8։24), այլ «զորքերի չարությունը»։ Պաղեստինը նրա ձեռքը հանձնվեց սուրբ ուխտը ուրացողների կողմից. նրանք «միավորվեցին հեթանոսների հետ և վաճառվեցին, որպեսզի չարիք գործեն» (Ա Մակաբ. 1։15․ Դան․ 8։11–13):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) մեղքեր բարդուեցին զոհաբերումների վրայ, եւ արդարութիւնը վերացաւ երկրից. այդպէս արեց, եւ դա յաջողուեց նրան:
(Արարատ թարգ․ 8։12) Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց մշտնջենական զոհի հետ, և ճշմարտությունը գետնին գցեց։ Ինչ որ անում էր, հաջողում էր։
(Գրաբար) Եւ տուան’ի վերայ պատարագացն մեղք. և անկաւ յերկի՛ր արդարութիւն. և արա՛ր՝ և յաջողեցաւ։