Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ ասաց նրան. «Պիտի մնայ մինչեւ երեկոյ եւ մինչեւ վաղորդեան, մինչեւ հազար երկու հարիւր վաթսունութ օր, ապա պիտի սրբանայ սրբարանը»:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Եվ եղավ այնպես, որ երբ ես՝ Դանիելս, այդ տեսիլքը տեսա ու փնտրում էի դրա նշանակությունը, և ահա մարդու տեսքով մեկը կանգնեց իմ առաջ»։ (Սինոդական թարգ․) [14]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):13
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ ասաց նրան. «Պիտի մնայ մինչեւ երեկոյ եւ մինչեւ վաղորդեան, մինչեւ հազար երկու հարիւր վաթսունութ օր, ապա պիտի սրբանայ սրբարանը»»:
(Արարատ թարգ․ 8։14) Եվ նա ասաց ինձ. Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի։
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Մինչև յերեկոյ և’ի վաղորդայն, աւուրս հազար երկերիւր և վաթսուն և ութ. և սրբեսցի սրբութիւնն։
Պատմամշակութային մեկնություն
Երկու հազար երեք հարյուր երեկո և առավոտ: Եթե օրական երկու անգամ զոհաբերություն մատուցելը որպես հիմք ընդունենք, ապա պետք է անցած լիներ 1150 օր (մոտավորապես երեք տարի և երկու ամիս): Անտիոքոս IV Եպիփանեսը մ.թ.ա. 167 թվականի Կիսլև ամսի 25–ին (դեկտեմբեր) Երուսաղեմի տաճարում հեթանոս աստվածներին մատուցվող զոհաբերություններ է սահմանում, քանզի դրանից անմիջապես առաջ հրեական կրոնական ծեսերի կատարման վրա արգելք էր դրել (Բ Մակաբ. 144–51), սակայն այս հրամանագրի տրման և կատարման ճշգրիտ ամսաթիվն անհայտ է: Մակաբայացիների ապստամբությունը ճնշելուց հետո տաճարի նոր սրբագործումը տեղի է ունեցել սրբարանի պղծումից երեք տարի անց՝ մ.թ.ա. 164 թվականի Կիսլև ամսի 25–ին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: