Ա․ Լոպուխին
«Տափակ ծեծված արծաթը բերվեց Թարսիսից, ոսկին` Ուփազից, վարպետի ձեռքի գործ են և ձուլարանի արդյունք. նրանց զգեստը հակինթ և ծիրանի է. դրանք բոլորը հմուտ մարդկանց գործեր են»։ (Սինոդական թարգմ.) [9]
«Ոփազ»−ը Օֆիրն է (Թեոդիտոնի Թարգում):
---------------------------------------
[9] (Էջմիածին) որովհետեւ դրանք փայտ են, Թարսիսից բերուած ընտիր արծաթ եւ ոսկի՝ Սոփաթայից: Դրանք բոլոր վարպետների եւ ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի զգեստները բոլորը հնարամիտ վարպետների գործն են:
(Արարատ թարգմ.) Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։
(Գրաբար) եւ արծաթ ընտիր եկեալ ի թարշշայ, եւ ոսկի ի Սովփաթայ, գործ ճարտարաց ամենայն, եւ ձեռաց ոսկերչաց. կապուտակ եւ ծիրանի հանդերձք նոցա. գործ իմաստնոց ամենայն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: